Հավանականության չտեսություն․
Բոլոր 24 պատմվածքներից ամենաիսկականներից ու սիրուններից։ Այն պարունակում էր ասելիք, որը կարդալիս բոլոր երիտասարդները ինչ-որ տեղ կգտնեն իրենց։ Որովհետև իրենք էլ են փորձել <<հավանականության տեսությունը>>։ Ինչպես օրինակ է բերում Սևադան․
«Կոպեկը նետում եմ օդ, եթե «գիր» ընկավ, կապ կհաստատեմ հետը«,-ասում ես դու ու մետաղադրամը գցում այնպես, որ հանկարծ առաջին քայլն անելու անհարժեշտություն չլինի՝ մտքումդ հուսալով, որ ճակատագիրը դառը կատակ կանի ու համառությունդ պատի պես ճակատովդ կտա։ «Գիր» չի ընկնում, ուրախանում ես ու մտածում, որ բախտդ այս անգամ էլ բերեց՝ առանց հասկանալու, որ հենց դա էր պատիժդ․․․»
Մեր հասարակությունում հարաբերություններում հերթ են կանգնում՝ իրենց հավատացնելով, որ դա է ճիշտը։ Ինքներս մեզ համոզելով, որ այդպես էր ճիշտ, ճակատագիրն այդպես է որոշել։ Դու ինքդ նյարդայնանում ես նրանից, որ չես կարողանում հասնել ուզածիդ, չես կարողանում, որովհետև․․․որովհետև։ Դրան պատասխան չկա։ Բայց ինքդ էլ գիտես, որ նրա մասին նյարդայնանալն է նույնիսկ հաճելի քեզ։ Եվ դուք այդպես էլ չեք հասկանում, որ միաժամանկ եք նայում երկինք, իրար եք մեղադրում։ Չեք ասում։ Մտովի էլ անընդհատ իրա հետ եք խոսում, կռվում։
Տարբերակ կա՞ միասին լինելու։ Կամ որքա՞ն է տեսության հավանականությունը, միգուցե հավանականության տեսությո՞ւնը դրան պատասխան տա։
Եվ այսպես․ «Մեկդ թաղվում է ծխի, մյուսդ՝ մաքուր օդի, երկուստ միասին՝ կասկածների մեջ։»
Քայլում ես, մտովի պատկերացնում խոսակցությունը։ Երկուսդ էլ հավանականը տեսնել չեք ուզում, «օրենքեր» խախտել չեք ուզում։ Ու աշխարհում ոչինչ չի փոխվում։
Մեջբերումներ․
«Զայրանում է հիմար ու անպետք օրենքների, հարաբերություններում հերթ կանգնելու, մտերմության դրսևորումները հերթականությամբ կատարելու անհեթեթության վրա, բայց շարունակում է դրանք խստորեն պահել, որովհետև․․․ Որովհետև։»
«Ու այդպես էլ չեք իմանում, որ միաժամանակ եք նայում հայելիներին, միաժամանակ եք պառկում քնելու ու իրար մեղադրում՝ մտովի բոլոր հարցերի պատասխաներն իրար տալով։ Միաժամանակ եք ծամում օդում կախված ծանր լռությունը՝ ուժ չունենալով զրկվել իրարից, որովհետև լավ է զայրանալ, կատաղել, բայց հանկարծ անիրար չմնալ․․․»
«Ասեմ, որ ոչնչի մի՛ սպասիր, ոչինչ էլ չի լինելու։ Շատ եմ մտածել մեր մասին, մենք տարբեր ենք, մեզ կապով ոչինչ չկա։ Ու պետք չի ամեն ինչ հասցնել այն աստիճանի, որ չկարողանանք ապրել առանց իրար։ Ի՞նչ իմաստ ունի իրար սովորելը, եթե դեռ անգամ իրար չենք էլ գրկել, եթե կարելի է ի սկզբանե ամեն ինչ փչացնել ու չսպասել ավարտին․․․»
Комментариев нет:
Отправить комментарий