Մարդիկ իրենց կյանքի ընթացքում շատ սխալներ են գործում,
որոշները փորձում են ուղվել, փոխել իրենց կայնքը ու շարժվել դեպի ճիշտ ուղին, փորձում են սովորեցնել, որ վատ արարքներով երբեք լավին չեն հասնի, իսկ եթե նույնիսկ հասնեն դա ժամանակավոր կլինի, և միևնույն է վաղ թե ուշ վայր կիջնեն իրենց գահից, փորձում են նաև դիմացինին ետ պահել վատ արարքներից, ճանապարհից, քանի որ իրենք էլ լավ գիտակցում են, թե որքան դժվար է այդ ճահիճից դուրս գալ:Կա մարդկանց մի ուրիշ տեսակ, նրանք չեն սովորում իրենց քայլերի, արարքների ու սխալների վրա, այլ միայն ավելի ու ավելի շատ են սխալներ անում, ու ինչպես ասում են գնում են կործանման, ընկնում են անհուն ճահճի մեջ: Որոշ ժամանակ հետո կորցնում են ընտանիքը, գումարը, վատ գործերի մեջ ընկնում ու ամեն սխալ գործելուց վիճակը ավելի է վատանում: Իսկ ընդհանրապես բոլորն էլ սխալներ գործելու իրավունք ունեն, բայց պետք է հասկանալ ու ընակլել, որ յուրաքանչյուր սխալի լրջությունը ու կարևորությունը, քանի որ սխալները ունեն կարևոր թե անկարևոր իրենց հետևանքները:
Комментариев нет:
Отправить комментарий