Chupa Chups-ի կամ աշխարհի ամենահայտնի փայտիկով սառնաշաքարի պատմությունը սկսվում է 1958 թվականից:
Հենց այդ ժամանակ էր, որ ժառանգաբար հրուշակագործ դարձաց Հենրիկ Բերնատը հիմնադրեց այդ քաղցրավենիքն արտադրող ընկերություն , որը հետագայում ստացավ Chupa Chups Group անվանումը։
Հենրիկ Բերնատը ծագումով Բարսելոնայից է (Իսպանիա): Իր նախնիներից նա ստացել է հրուշակեղենի արտադրություն Granja Asturias ապրանքանիշի ներքո: Ամեն ինչ լավ էր ընթանում, և 1958 -ին ձեռնարկատերը որոշեց ուսումնասիրել իր արտադրանքի սպառողների նախասիրությունները, հասկանա,լ որ ապրանքներն ամենամեծ պահանջարկն ունեն: Մարքեթինգային հետազոտությունը Բերնանտի հանձնարարմամբ իրականացրել է ֆրանսիական ընկերությունը: Արդյունքները շատ զարմացրին հրուշակագործին: Արտադրության մեջ հաշվի են առնվել մեծահասակների հետաքրքրություններն ու նախասիրությունները, իսկ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիմնականում մինչև 16 տարեկան երեխաներն են գնում են նրա արտադրանքը: Այս փաստն էլ ազդեց մի նոր այնպիսի քաղցրավենիքի ստեղծման անհրաժեշտության վրա, որը հաճույքով կգնեն, թե փոքրերը, թե մեծերը:
Բացի այդ, որոշվեց նոր արտադրանքի համար օգտագործել հատուկ փաթեթավորում, որպեսզի քաղցրավենիքի օգտագործումը հնարավորինս հարմարավետ լինի: Չէ որ բոլորը գիտեն, որ երեխաները հաճախ կողտոտում են իրենց, իրենց ծնողներին և կպչուն մատներով շոշափում են ամեն ինչ, երբ ուտում են շոկոլադ, կոնֆետներք և այլ քաղցրավենիքներ: Այսպիսով, Chupa Chups սառնաշաքարը ստեղծողների մոտ մի միտք ծագեց, որ նրանք պետք է քաղցրիկը դնեն փոքրիկ պատառաքաղի վրա, որը հարմար կլինի վերձնել, հետագայում այն փոխարինվեց պլաստիկե փայտիկով:
Այսպես էլ հրուշակեղենի պատմության մեջ հայտնվեց լեգենդար փայտիկով սառնաշաքարը: Ճիշտ է, այն ի սկզբանե կոչվում էր GOL (գոլ) ՝ ֆուտբոլի գնդակին նման լինելու պատճառով: Բայց ընկերության սեփականատիրոջը դուր չեկավ այս անունը և որոշվեց քաղցրավենիքը վերանվանել CHUPS (իսպանական «chupar» — «ծծել»), այնուհետև Chupa Chups:
Անվան և ապրանքային նշանի պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել 1962 թվականին: Իսկ 1964 թվականին ընկերությունն ինքնին հայտնի դարձավ Chupa Chups անունով, որի հիմնական արտադրությունը գտնվում էր Բարսելոնայի մոտ գտնվող Սան Էստեվ Սեսրովիրես քաղաքում:
Chupa Chups-ի պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ լոգոտիպը (լոգոն) նկարել է հենց ինքը՝ Սալվադոր Դալին։ Դիզայնը ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկվել, բայց հիմնական մասերը մնացել են անփոփոխ։ Որպեսզի կարողանա հանդիպել լեգենդար նկարչին՝ Բերնարդը 1969թ․-ին մեկնում է Ֆիգերաս։ Նա խնդրեց Սալվադոր Դալիին՝ իհարկե որոշակի գումարի դիմաց, նկարել Chupa Chups-ի լոգոտիպը (լոգոն)։ Մի քանի ժամ անց, ամեն ինչ պատրաստ էր։ Նկարչի ստեղծած լոգոտիպը նման էր երիցուկի։ Աշխատանքը գոհացրեց Բերնարդին, իսկ Դալիի մասնակցությունը նպաստեց սառնաշաքարների տարածմանը ամբողջ աշխարհում։
Հայտնի է սառնաշաքարների ավելի քան 100 տեսակ։ Շնորհիվ արտադրության տեխնիկական նորամուծությունների, ինչպես նաև իր վառ փաթեթավորմանը և բազմազան համերի՝ այսօր Chupa Chups-ը համարվում է ամենահայտնի սառնաշաքարը ամբողջ աշխարհում, ինչպես նաև սիրված է երեխաների և մեծահասակների կողմից։ 2006թ․-ին Perfetti Van Melle — ընկերությունը գնեց Chupa-Chups Group-ը, ինչն էլ դարձավ նրանց գլխավոր ապրաքնանիշը։
Թարգմանեցին ՝ էլեն Պողոսյան, Գոհար Մավյան
Աղբյուրը՝ Chupa Chups
Комментариев нет:
Отправить комментарий