Ամեն օրս, ամեն ժամս կարևոր է հուշերիս մեջ թաղելով, քանզի այսօրվա ակնթարթները կլինեն հիշողություններ վաղը․․․
Պարզապես հիշողություններ, որոնք վերապրել չի լինի, հետ վերադառնալ իրենց մոտ չլինի․․․Կլինեն փայլուն ճրագներ, կամ ստվեր, խավար թվացող ճրագներ, որոնք եղել են, և հիմա պարզապես արմատացել են մեր «այգիներում»․․․Իսկ լինեն դրանք լուսավոր, թե՞ խավար, հարցնում ես ինձ․․․Սիրելիս, յուրաքանչյուր հիշողություն ինքնին լույս է, գուցե քողարկված դեռ, բայց այնուամենայնիվ լույս է։ Դու ես դա հենց ապրել, ուրիշ ոչ ոք չունի նման հիշողություն․․․Ա՜խխխ, այդ հիշողությունների մեջ դու ես․․․Հիշողությունդ այդ ուսուցիչ է, կզգաս, կհասկանաս դու, երբ ետ նայես, բարևես․․․Մոտիվացիա է այն, ձևավորվել է քեզ սատարելու հասկանալ, արժևորել հինը, նորը, ապագան․․․Հետզհետե կստացվի, գեթ փորձիր, դու ահա․․․
Թե շատ ես ուզում, ե՛կ մտովի հետ գնանք, բայց ի՞նչ օգուտ․․․Ջերմանա՞ս․․․Հըըըըըմ․․․Ա՜խխխ, մի՛ վերադարձիր ջերմանալու, կամ հիշելու պատրվակով, այլ ջերմությունը ներսումդ վառ պահած՝ նորերը ստեղծիր քո գույներով․․․Չէ՞ որ ամեն ակնթարթն է հիշողություն, ու բոլորը ներկում ենք մենք՝մարդիկ, սակայն կան այնպիսինները, որոնք ամբողջությամբ մենք և միայն մեր ամենանախընտրելի գույները կարող ենք ներկել․․․ Իսկ ի՞նչ գույներ կընտրես դու․․․Հըըըըըմ․․․․
Комментариев нет:
Отправить комментарий