среда, 20 октября 2021 г.

Հարրի Փոթերը և անիծված երեխան

 Հինգերորդ տեսարան

Մոգության նախարարություն, Հարրիի գրասենյակ

Հերմիոնան նստած էր Հարրիի թափթփված գրասենյակում, նրա առջև թղթե սարեր էին։ Նա դանդաղ դրանք հավաքում է, մտքերի մեջ սուզվելով։ Հարրին ներս է վազում։ Նրա այտին արնահոսող վերք էր։ Հերմիոնան հանդիպում է նրան սպասողական հայացքով։

Հերմիոնա— Ինչպե՞ս անցավ։

Հարրի (ժպտում է)— Պարզվեց, որ այդ ամենը ճիշտ է։

Հերմիոնա— Թեոդոր Նո՞տը։

Հարրի— Բերման է ենթարկվել։

Հերմիոնա— Իսկ ճամանակ շրջո՞ղը։

Հարրին հանում է ժամանակ շրջողը։ Դա էլ փայլում է։ Հերմիոնան զմայլված է։

Հերմիոնա— Իրակա՞ն է։ Աշխատո՞ւմ է։

Հարրի — Մենք դեռ ոչինչ չգիտենք։ Ես ուզում էի այն տեղում փորձել, բայց իմաստուն գլուխները խանգարում էին։

Հերմիոնա— Այսպիսով, այն մեզ մոտ է։

Հարրի— Եվ դու վստա՞հ ես, որ ուզում ես այն պահել։

Հերմիոնա— Դժվար թե մենք ընտրություն ունենանք։ Նրան նայիր։ Ամեենևին նման չէ իմ դպրոցական տեսքին։

Հարրի (չոր)— Ամենայն հավանականութամբ, կախարդների աշխարը մեր մանկության ժամանակներից առաջընթաց է ապրել։

Հերմիոնա— Արնահոսում ես։

Հարրին նայում է իր դեմքը հայելու մեջ և ծածկում է վերքը թիկնոցով։

Հարրի— Մի անհանգստացիր, այն սպիի կհամապատասխանի։

Հարրի (ժպիտով)— Հերմիոնա, իսկ ի՞նչ գործ ունես իմ գրասենյակում;

Հերմիոնա— Որքան հնարավոր է շուտ ցանկանում էի իմանալ Թեոդոր Նոտի մասին, և․․․որորշեցի ստուգել, պահե՞լ ես թղթերը հավաքելու խոստումը թե ոչ։

Հարրի— Ինչպես տեսնում ես՝ չեմ պահել։

Հերմիոնա— Դա հաստատ։ Չես պահել։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս ես կարողանում այս քաոսում աշխատել։

Հարրին թափահարում է կախարդական փայտիկով, և գրքերն ու թղթերը կոկիկ տեղավորվում են։ Հարրին ժպտում է։

Հարրի— Վերջ, քաոսը վերացված է։

Հերմիոնա— Այո, բայց ոչ ամբողջապես։ Իմիջիայլոց, այնտեղ հետաքրքիր բաներ էլ են պատահում․․․Հունգարիայում կան ձնաբքերի ժամանակ քայլող լեռնային տրոլներ, և հսկաներ՝ մեջքերին հսկայական թևեր դաջված, որոնք թափառում էին Հունաստանի ծովերում, և մարդագայլեր, որոնք թաքնվում էին նկուղներում։

Հարրի— Հիասքանչ է, գնացինք։ Ես խումբ կհավաքեմ։

Հերմիոնա— Հարրի, ես ամեն բան հասկանում եմ։ Թղթերի հետևից վազվզելը ձանձրալի է․․․

Հարրի— Քեզ համար՝ ոչ։

Հերմիոնա— Ինձ իմ աշխատանքն էլ է հերիք։ Բայց նրանք՝ մարդիկ և արարածները, ովքեր պայքարում էին Վոլդեմորդի հետ շատ ու շատ մեծ կախարդության պատերազմներում։ Նրանք մթի համախոհներն են։ Եվ սա այն ամենի հետ, ինչ մենք այժմ հայտնաբերել ենք Թեոդոր Նոտի մոտ՝ հնարավոր է ինչ-որ բան նշանակի, բայց եթե կախարդական օրենքի ու կարգի պաշտպանության վարչության պետը չկարդա փաստաթղթերը․․․

Հարրի— Ինչիս է պետք դա կարդալը։ Ես գիտեմ, թե ինչ է կատարվում և ամեն ինչի մասին լսում եմ։ Վերցնենք Թեոդոր Նոտին՝ լսել եմ ժամանակ շրջողի մասին և քայլեր ձեռնարկել։ Պետք չէ ինձ խրատել, ազնիվ խոսք։

Հերմիոնան նայում է Հարրիին։ Տրտունջ իրավիճակ է։

Հերմիոնա— Իրիս ուզո՞ւմ ես։ Միայն թե Ռոնին չասես։

Հարրի— Դու փոխում ես թեման։

Հերմիոնա— Այն էլ ինչպես։ Իրի՞ս։

Հարրի— Չեմ կարող։ Մենք հիմա քաղցրից հրաժարվել ենք։

Դադար

Հարրի— Դու գիտե՞ս, որ իսկապես կարող եք դրանով զբաղվել։

Հերմիոնա— Ի՞նչ կարող եմ ասել։ Իմ ծնողները ատամնաբույժ են, և իմ դեռահասության խռովությունը ասպես թե այնպես անխուսափելի է։ Քարասունում իհարկե ուշոտ է, բայց․․․(նա զմայլված ժպտում է) դու, տեսնում ես, որ հերոսություն արեցիր։ Եվ ես քեզ ոչ մի կերպ չեմ խրատում, ուղղակի փորձում եմ հասնել նրան, որ դու ժամանակ առ ժամանակ նայես փաստաթղթերը, ուրիշ ոչինչ։ Համարիր, որ սա թեթև․․․հարված է․․․(Հարրին խոժոռվում է) մոգության նախարարից։

Հարրին հասկանում է, թե ինչ է նա ուզում ասել, և գլխով է անում։

Հերմիոնա— Ինչպե՞ս է Ջինին։ Ինչպե՞ս է Ալբուսը։

Հարրի— Կարծես ես դաստիարակել կարողանում եմ այնքանով, որքանով թղթեր հավաքելը։ Ինչպե՞ս է Ռոզան։ Ինչպե՞ս է Հյուգոն։

Հերմիոնա (ժպիտով)— Գիտե՞ս, Ռոնը տրտնջում է, որ ես իմ քարտուղարուհի Էթելին ավելի շատ եմ տեսնում (ցույց է տալիս կուլիսների հետևը) քան նրան։ Իսկ հնարավոր է մենք չենք էլ նկատել, թե ինչպես ենք ընտրել ով լինել ՝ տարվա ծնող, թե տարվա նախարարության աշխատող։ Վերջ, գնա։ Գնա տուն ընտանիքիդ մոտ Հարրի։ «Հոգվարթս-էքսպրես»-ը շուտով կրկին դպրոց կգնա․․․ժամանակ մի կորցրու, իսկ հետո թարմ գլխով հետ վերադարձիր և վերջապես կարդա թղթերը։

Հարրի— Դու իսկապե՞ս կարծում ես, որ այս ամենը ինչ-որ բան կարող է նշանակել։

Հերմիոնա (ժպտալով)— Հնարավոր է։ Բայց եթե այդպես է, մենք պայքարելու միջոց կգտնենք, Հարրի։ Մենք միշտ գտել ենք։

Նա կրկին ժպտում էր, իրիսը բերանը գցելով դուրս եկավ գրասենյակից։ Հարրին մնաց միայնակ։ Նա հավաքում է պայուսակը։ Դուրս է գալիս գրասենյակից և քայլում է միջանցքով։ Համաշխարհային խնդիրների բեռը ծանրացել էր նրա ուսերին։

Նա հոգնած մտնում է հեռախոսի խցիկ։ Հավաքում է 62442

Հեռախոսի խցիկ— Մինչ հանդիպում, Հարրի

Նա բարձրանում է դեպի մոգության նախարարության ելքը։

Թարգմանություն ՝ Էվելինա Հակոբյան։

Комментариев нет:

Отправить комментарий