Ագաթա Քրիստիի «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» վեպը, անկասկած, դետեկտիվ ժանրի լավագույն ստեղծագործություններից է։
Գիրքը բավականին հետաքրքիր զարգացումներով էր հարուստ և կարծում եմ, որ հենց այդ պատճառով է, որ այն բավականին արագ ես կարողանում կարդալ և յուրացնել։ Սա պատմություն էր հմուտ մասնագետի՝ Էրքյուլ Պուարոյի մասին, ով իր մասնագիտական հմտությունների և ճկուն տրամաբանության շնորհիվ բացահայտում է մեզ՝ ընթերցողիս համար չափազանց առեղծվածային հանցագործություն։Կարծում եմ, որ դետեկտիվ ժանրի գրքերը հաճախ ոչ թե ինչ-որ իմաստ կամ ասելիք ունեն, այլ դրանք հետաքրքիր պատմություններ են, որոնք ավարտին անհամբեր սպասում են ընթերցողները։ Այս գիրքն էլ բացառություն չէ։ Գիրքը բավականին հետաքրքրությամբ եմ կարդացել և անհամբեր սպասել եմ ավարտին։
Գիրքը պատմում է Էրքյուլ Պուարոյի մասին, ով գտնվում է Ստամբուլում, սակայն նա պետք է չեղյալ հայտարարի իր բոլոր պլանները ու վերադառնա Լոնդոն՝ հանցագործություն բացահայտելու նպատակով։ Ընկերության ղեկավար պ․ Բուկը, ով «Արևելյան ճեպընթացի» տնօրենն է, ճեպընթացում է գտնվում և գտնում է նստատեղ Պուարոյի համար, որովհետև անսպասելիորեն ազատ տեղեր չկային (անսպասելի, որովհետև խորը ձմեռ էր, իսկ այդ ժամանակ ոչ ոք չէր ճամփորդում)։ Պուարոն արթնանում է դռան թակոցից և ցանկանալով տեսնել, թե ով է, նկատում է կիմանոյի հագուստով մի կնոջ։ Պուարոն տեղեկանում է, որ ճեպընթացը ձյան մեջ հայտնվելու պատճառներով կանգնել է և անհայտ ժամանակով չի կարող շարժվել, իսկ պարոն Ռեչեթն (ուղևորներից մեկը) իր խցիկում սպանված է։ Պ․ Բուկը Պուարոյին խնդրում է քննել գործը, մինչև ոստիկանության ժամանելը։ Պուարոն համաձայնվում է։ Հենց սկզբից, գործը բարդ ընթացք է ստանում։ Սպանվածի մարմնի վրա լինում է դանակի 12 հարվածˋոչ միայն մահացու, այլ նաև թույլ հարածներ, որը փաստում է մի քանի մարդկանց ներկայությունը հանցագործության վայրում։ Խցիկում բավականին շատ են ապացույցները և դրանք մատնացույց են անում այն ուղևորներին, ովքեր առաջին հայցքից ոչ մի առնչություն չունեն գործի հետ։ Պուարոն կարողանում է սպանվածի ինքնությունն իմանալ։ Պարզվում է, որ Ռեչեթը նույն ինքը Քասեթին է, ով տարիներ առաջ սպանել է մի աղջնակի և կարողացել էր խուսափել պատասխանատվությունից։ Հավաքելով բոլոր փաստերը, Պուարոն երկու լուծում է դնում քննարկման։ Ըստ առաջին վարկածի Ռեչեթը սպանվել է ինչ-որ անծանոթ անդամի կողմից, ով եղել է կիմանոյի հագուստով։ Երկրորդ վարկածի համաձայն, Ռեչեթն սպանվել է վագոնի բոլոր ուղևորների կողմից, չհաշված Պուարոն և Բուկը։ Սա տարօրինակ թվացող, բայց միակ վարկածն է, որը բացատրում է բոլոր փաստերը։ Բոլոր 12 ուղևորները կապված են սպանված աղջնակի ընտանիքի՝ Արմսթրոնգ ընտանիքի հետ։ Նրանք որոշել են վրեժխնդիր լինել։
Իրականում գիրքն ընթերցողը ինքն էլ սկզբից չի կարող հասկանալ, թե ինչպես է այն ավարտվելու, որովհետև հանցագործության բոլոր փաստերը, ապացույցները և այլն բավականին լավ էին կեղծված, սակայն Պուրաոն իր ճկուն բանականության, տրամաբանության շնորհիվ բացահայտեց գործը։
Հատվածներ գրքից․
– Դա էլ իր առավելությունն ունի,- ասաց Պուարոն։ – Երբ ստախոսի դիմաց դնում ես ճշմարտությունը, նա, սովորաբար, ընդունում է դա, հաճախ՝ ուղղակի զարմանքից։ Միայն թե ճիշտը կռահել է պետք, որպեսզի լավ ներգործի։
Պուարոն կշտամբալից օրորեց գլուխը։
– Սխալվում եք։ Դուք հակված եք սայլը ձիու առջև դնել։ Մինչև ինքս ինձ հարցնելը, թե ուր անհետացավ այդ մարդը, նախ՝ հարցնում եմ՝ արդյո՞ք նման մարդ իսկապես գոյություն ունի։ Մտածեք՝ որքան հեշտ է անհետացնել մարդուն, եթե նա հորինված է, մտացածին։ Հետևաբար, նախևառաջ, փորձում եմ հասկանալ՝ արդյո՞ք մսից ու արյունից այդպիսի մարդ կա։
– Չե՞ք կարծում, որ գոյություն չունեցող բանի շուրջ իրարանցում եք սարքում, պարո՛ն Պուարո։ Պուարոն ձեռքերը տարածեց՝ որպես ներողության նշան։ – Հավանաբար, դա մեր՝ խուզարկուներիս թերությունն է։ Մենք կարծում ենք, որ պահվածքը պետք է միշտ հաստատուն լինի, և այն չենք կապում տրամադրության փոփոխության հետ։
Комментариев нет:
Отправить комментарий