Երբեմն մենք չենք կարողանում հավատալ այն ամենին, ինչ չենք տեսնում:
Բայց կան զգացողություններ, որոնք դառնում են «տեսանելի», երբ զգում ենք: Մենք չենք տեսնում սերը, ատելությունը, վախը, բայց զգում ենք:Ամենինչ չէ բոլորին հասանելի, կամ հեշտ տրվում: Եթե ցանկանում ես, կարող ես հավատալ և քո գլխում, սրտում կամ երևակայության մեջ այն կդառնա իրականություն: Երբեմն մարդիկ չեն տեսնում նկատելին, որովհետև խորանում են մանրուքների վրա: Մենք փնտրում ենք լավի մեջ վատը: Ամբողջ շարքի մեջ նկատում ենք դատարկ կոնֆետի տեղը, բայց չենք տեսնում մնացած կոնֆետները: Ես չեմ սիրում խոսել Հիսուսի կամ նման վեհ գաղափարների մասին, ուղղակի պետք է զգալ: Եթե իրոք ցանկանում ես զգալ, կզգաս: Յուրաքանչյուրը փնտրում է իր Աստծուն և փորձում մյուսներին հավատացնել, որ իր Աստվածն է իրական: Չեմ հասկանում, ինչպես կարելի է բացահայտ խոսել, այս ամենը խորհրդավորություն է պահանջում և գիտակցության բարձր աստիճան: Չէ որ Աստվածաշնչում ասվում է, որ պետք է աղոթել բոլորից թաքուն, միայն քո հոգու համար, միայն այդ դեպքում կստանաս օգնություն: Եկե՛ք պահպանենք որոշ արժեքներ՝ պահպանելով խորհրդավորությունը: Գուցե իմ կարդացողներից ոմանք աթեիստներ, ագնոստիկներ կամ այլ հավատք ունեցողներ կամ չունեցողներ, բայց բոլորն էլ սրտի խորքում ունեն մի երևույթ, որին հավատում են: Ոմանք կժխտեն և իրենցը կշարունակեն պնդել, բայց թող ձեր հոգու խորքում կատարվող զգաումը մնա գրողի և կարդացողի մեջ «խորհրդավոր» գաղտնիք:
Մի անգամ Հանս Քրիստիան Անդերսենն ասել է.«Խղճով ապրող մտածող աթեիստը ինքն էլ չի հասկանում, թե որքան մոտ է Աստծուն: Որովհետև նա բարիք է գործում՝ առանց վարձատրության սպասելիքի, ի տարբերություն հավատացյալ կեղծավորների»:
Комментариев нет:
Отправить комментарий