Հին ժամանակներում եգիպտացի կանայք փորձում էին գունաթափել իրենց մաշկը,
քանի որ դա համարվում էր գեղեցիկ: Այդ նպատակով նրանք օգտագործում էին տարբեր միջոցներ, որոնք էլ կարելի է համարել առաջին տոնային քսուքները: Ամենից հաճախ դեմքին քսում էին ալյուրի, յուղի և կավիճի խառնուրդ:Առաջին տոնային ժամանակակցին ամենամոտիկ քսուքը, ստեղծվել է 1936թ․-ին այդ ժամանակներում առաջին դիմահարդար-կոսմետոլոգ Մաքս Ֆակտորի կողմից։ Այդ ժամանակներում կանայք, արդեն ակտիվ օգտագործում էին՝ շրթներկ, այտաներկ, թարթչաներկ, իսկ տոնային միջոցները օգտագործում էին միայն դերասաների գրիմի համար։ Դիմափոշին էլ հազվադեպ էր հանդիպում, այն թողարկում էին միայն մի քանի ընկերություններ։
Մաքս Ֆակտորը ուներ սեփական կոսմետիկա արտադրող ընկերություն, որն էլ մատակարարում էր նկարահանումներին իր իսկ կոսմետիկան։ Կոսմետոլոգը նկատեց, որ հաստ գրիմը և դիմափոշին դեմքի վրա դիմակի էֆեկտ են տալիս, այդ իսկ պատճառով դեմքը ոչ բնական տեսք էր ստանում։ Նախ դերասանների մաշկի վրա քսում էին յուղերից կամ մեղրամոմից պատրատված հիմք, հետո դա ծածկում էին դիմափոշիով։ Այդ ամենը պահանջում էր դիմահարարդի նուրբ (մանրակրկիտ) աշխատանք, իսկ այդ դիմակի էֆեկը հեռացնում էին լույսերի ճիշտ դասավորության շնորհիվ։ Մաքս Ֆակտեորը որոշեց միացնել հիմնք ու դիմափոշին ստանալով նոր բանաձև, հիմնված հեղուկ պիգմենտների վրա։ Նոր տոնային միջոցը հեշտ էր քսել դեմքին սպոնժի (սպունգիկի) միջոցով և նա շատ բնական տեսք ուներ։
Ֆակտորի գյուտը իսկապես կարելի է հեղափոխական համարել, քանի որ նրա տոնային քսուքը թույլ տվեց կանանց այն օգտագործել իրենց առօրյա կյանքում: Նախկինում օգտագործվող դիմափոշին շատ չոր էր, անհավասար էր ծածկում դեմքը և հաճախ նույնիսկ ընդգծում էր մաշկի թերությունները և կնճիռները: Նոր Մաքս Ֆակտորի տոնային քսուքը հավասարաչափ էր նստում մաշկին և ընդհանրապես չէր չորացնում այն: Այդ պատճառներով այս կոսմետիկ արտադրանքը կարող է դասակարգվել որպես անցյալ դարի ամենահաջողակ կոսմետիկ գյուտերից մեկը: Տոնային քսուքի շնորհիվ կինոաստղերը ստանում էին արագ և որակյալ դիմահարդարում: Անգամ Չարլի Չապլինը, նկարահանումներից առաջ օգտագործել է Մաքս Ֆակտորի քսուքը նկարահանումներից առաջ:
Ժամանակակից արտադրողներն այսօր առաջարկում են բոլոր տեսակի երանգների տոնային քսուքների հսկայական տեսականի: Այժմ բոլոր տոնային քսուքները բաժանված են դրանց խտության աստիճանից կաղված: Ամենաթեթևը տոնայնացնող և խոնավեցնող միջոցներն են: Այն կարող են օգտագործել ցերեկային քսուքի փոխարեն մաքուր մաշկ ունեցող աղջիկները, քանի որ դրանք չեն թաքցնում դեմքի թերությունները: Նրանք միայն մաշկը դարձնում են միատոն ՝ միաժամանակ խոնավեցնելով և սնուցելով մաշկը: Միջին խտության մուսերն ու քսուքները ունակ են ե,աշկին երանգ տալ և թաքցնել որոշ թերություններ, ինչպիսիք են շերտավորումը և կարմրությունը: Եվ վերջապես, բարձր խտության մասնագիտական տոնային քսուքները օգտագործվում են այնպիսի լուրջ թերությունների հեռացման համար, ինչպիսիք են պզուկները, սպիները: Առաջարկվող տոնային քսուքների տեսականին շատ լայն է, ուստի ժամանակակից կանայք հեշտությամբ կարող են իրենց համար տոնային կրեմ ընտրել ՝ կախված մաշկի տեսակից և գույնից:
Թարգմանեցին ՝ էլեն Պողոսյան, Գոհար Մավյան
Աղբյուրը՝ Тональный крем
Комментариев нет:
Отправить комментарий