среда, 6 октября 2021 г.

Ինչպես Տորը կորցրեց իր մուրճը

 -Արի Լոկի, պատրա՞ստ ես: Այծերս արդեն ճանապարհ են ընկնում, —

բացականչեց Տորը նստելով իր կառքը, և նրանք հեռացան` բլուրների վրայով վերուվար անելով: Նրանք թափառեցին ամբողջ օրը, և գիշերը որոշեցին պառկել մի առվի ափին և հանգստանալ:

Երբ Բալդուրը` պայծառ արևի աստվածը, արթնացրեց նրանց, և առաջին բանը, որ Տորը արեց, դա Մյոլնիրը փնտրելն էր, որը նա անցած տարի զգուշությամբ դրել էր իր կողքին:

-Ինչու, Լոկի!, — բացականչեց նա, — Ալաս, մուրճս չկա! Պետք է որ այդ չարագործ սառցե հսկաները գողացած լինեն ինձնից, քանի դեռ ես քնած էի: Ինչպե՞ս ենք պաշտպանելու Ասգարդը առանց իմ մուրճի: Նրանք հաստատ կգրավեն մեր ամրոցը:

-Պետք է շտապ գնանք և գտնենք այն, — պատասխանեց Լոկին, — արի Ֆրեյայից վերցներք իր բազեի հագուստը:

Ֆրեյա աստվածուհին ուներ բազեի փետուրներից պատրաստված հիանալի հագուստ, և ով այն հագներ, կստանար թռչնի տեսք: Ինչպես ենթադրեցիք, երբեմն այն շատ պետքական իր էր: Եվ այսպես, Տորը և Լոկին արագ վերադարձան Ասգարդ, և առավելագույն արագությամբ սլացան դեպի Ֆրեյայի պալատ, որտեղ գտան նրան` իր կույսերի հետ նստած: “Ասգարդը մեծ վտանգի տակ է” — ասաց Տորը, — “և մենք եկել ենք ձեզ մոտ, ձերդ գերազանցություն, որպեսզի խնդրենք ձեզ, որ մեզ տրամադրեք ձեր բազեի հագուստը, քանի որ իմ մուրճը գողացել են, և մենք պետք է զբաղվենք որոնողական աշխատանքներով”:

“Իհարկե”, պատասխանեց Ֆրեյան, “Ես ձեզ կտայի իմ բազեի թիկնոցը, նույնիսկ եթե այն պատրաստված լիներ ոսկուց և արծաթից”

Այնուհետև Լոկին արագ վրան գցեց Ֆրեյայի թիկնոցը և թռավ սառցե հսկաների մոտ, որտեղ տեսավ նրանց արքային, ով իր շների համար ոսկուց վզկապներ էր պատրաստում, և մաքրում իր ձիերին: Երբ Լոկին մոտեցավ, նա նայեց վերև և ասաց.

-Օհ, Լոկի, ինչպե՞ս են Ասգարդի ամենակարող աստվածների գործերը:

— Ասիրները մեծ վտանգի տակ են, — պատասխանեց Լոկին, — և ես այստեղ եմ, որպեսզի վերադարձնեմ Տորի մուրճը

— Եվ քեզ թվում է, թե ես այնքան հիմար եմ, որ պատրաստվում եմ այն վերադարձնել քեզ այն բանից հետո, ինչ այն տիրելու համար անցել եմ բազում դժվարությունների միջո՞վ, — ասաց արքան, — ես այն թաղել եմ շատ, շատ խորը վայրում, և դու կարող ես այն հետ ստանալ միայն մի դեպքում: Դու պետք է Ֆրեյա աստվածուհուն ինձ կնության բերես:

Լոկին չգիտեր ինչ ասեր: Նա վստահ էր, որ Ֆրեյան երբեք չէր համաձայնի լքել Ասգարդը և ապրել հսկաների հետ, բայց, հույս չունենալով հետ ստանալ մուրճը, նա հետ թռավ Ասգարդ, որպեսզի տեսնի, թե ինչ կարելի է անել:

Տորը տագնապած սպասում էր նրան: “Ի՞նչ լուրեր կան, Լոկի”, բացականչեց նա, “բերե՞լ ես մուրճը”:

“Ո՛չ, Ալաս”, ասաց Լոկին, “Միայն հսկաների արքայից հաղորդագրություն եմ բերել: Նա չի վերադարձնի մուրճը մինչև Ֆրեյան չամուսնանա իր հետ”

Այնուհետև Տորն ու Լոկին միասին գնացին Ֆրեյայի պալատ, և արդար աստվածուհին բարի կերպով ողջունեց նրանց, բայց երբ նա լսեց նրանց բերած լուրը, և պարզեց, որ նրանք ցանկանում էին ամուսնացնել նրան դաժան հսկայի հետ, նա շատ զայրացավ, և ասաց Տորին.

— Դուք չպետք է համաձայնվեիք նման զոհողությունների հանուն քո մուրճի: Այս ամենը քո մեղքն է, և ես երբեք չեմ ամուսնանա հսկայի հետ, որպեսզի դու այն հետ ստանաս

Տորը գնաց հորը` Օդինին պատմելու, ով բոլոր Ասիրներին ժողովի հրավիրեց, քանի որ նրանք այս իրավիճակը որակում էին շատ լուրջ: Եթե հսկաների արքան իմանար զորավոր մուրճի զորությունը, նա կայծակնահար կաներ Ասգարդը, և բարի Ֆրեյային կառևանգեր և կամուսնանար իր հետ:

Այսպիսով Ասիրները հանդիպեցին քննարկումների սրահում Գլադսհայմի պալատում: Երկար և անհանգստացած նրանք քննրկեցին իրենց սպառնացող վտանգը` փորձելով այդ թշնամիներից Ասգարդը փրկելու մի միջոց գտնել:

“Եկեք Տորին հագցնենք Ֆրեյայի հագուստը և մազերը, և թույլ տանք նրան կրել Ֆրեյայի զարմանահրաշ վզնոցը, և հարսի քողը”, ասացին նրանք:

“Ոչ, երբե՛ք”, բղավեց Տորը, “դուք բոլորդ կծիծաղեք ինձ վրա, երբ ես կանացի հագուստ հագնեմ, ես այդպիսի բան չեմ անի: Մենք պետք է այլ ճանապարհ գտնենք”: Բայց վերջում, երբ այդպես էլ ոչ մի այլ լուծում չգտնվեց, Տորը համաձայնվեց Հայմդալլի պլանին, և թույլ տվեց նրան հագցնել հարսի զգեստը: Նա բոլորից բարձրահասակ էր, և իհարկե որպես հարսնացու շատ մեծ կթվար, բայց դա նկատելի չէր լինի հսկայի կողքին: Եվ Լոկիին հագցրեցին հարսնացուին ուղեկցողի նման, և նրանք երկուսով գնացին Ուտգարդ, հսկաների ամրոց:

Երբ հսկա արքան տեսավ, որ նրանք մոտենում են, նա հրամայեց իր ծառաներին տոնական զարդարանք տալ ամրոցին, իսկ նրան հավատարիմ հսկաներին հրավիրեց տոնելու իր ամուսնությունը սիրելի աստվածուհի Ֆրեյայի հետ:

Այսպիսով հարսանեկան հյուրերը նստեցին սեղանի շուրջ, և Տորը, ով ուտելու մեծ սեր ուներ, կերավ մեկ ցուլ և ութ սաղմոն և երեք գավաթ մեղր: Արքան մեծ զարմանքով նայում էր, թե ինչպես կարող էր կինն այսքան ուտել, և ասաց.

— Երբեք չեմ տեսել այսքան շատ ուտող հարսնացու:

Բայց Լոկին, ով մոտակայքում էր որպես հարսնացուի ուղեկցորդ, շշնջաց արքայի ականջին. “Ֆրեյան ութ օր ոչինչ չէր կերել, քանի որ շատ էր ցանկանում լինել քո կինը”

Սա ուրախացրեց հսկային, և նա ասաց Տորին, որ ուզում է համբուրել իր ազնիվ հարսնացուին: Բայց երբ նա բարձրացրեց հարսի քողը, Տորի աչքերից պայծառ լույս դիպավ հսկային, որը քողը կրկին իջեցրեց և հարցրեց, թե ինչու էին Ֆրեյայի աչքերն այդքան պայծառ:

Լոկին կրկին պատասխանեց. “Ֆրեյան ամբողջ ութ գիշեր չէր քնել, այդքան շատ էր նա ցանկանում այստեղ լինել”: Այս խոսքերը կրկին ուրախացրին արքային, և նա ասաց.

— Թող հիմա մուրճը բերվի այստեղ և տրվի հարսնացուին, որպես պարգևատրում նրա այստեղ գալուն:

Այս ամբողջ ընթացքում Տորը այնքան էր երազում կրկին տեսնել իր գանձը, որ քիչ էր մնում պոռթկար տեղից, սակայն Լոկիի խոսքերը զսպեցին իրեն, և նրանք ժամանակից շուտ չբռնվեցին: Վերջապես հրաշք մուրճը տվեցին հարսնացուին, որը ընդունված բան էր հարսանիքների ժամանակ: Մուրճը վերցնելուն պես, Տորը դեն նետեց իր կանացի զգեստը և կանգնած մնաց ապշահար եղած հսկաների մոտ:

Հետո զորեղ Տորը ոչնչացրեց թշնամիներին, և սառցե հսկաներից շատերը սպանվեցին: Եվս մեկ անգամ Ասգարդը փրկվեց վտանգից: Տորն էր նրա պահապանը, և նա այլևս զգուշությամբ էր վերաբերվում իր մուրճին, փորձելով այն այլևս չկորցնել:

Բացի մուրճից, Տորը ստացավ ևս երկու զարմանահրաշ իր` իր զորության գոտին, որը կրկնապատկում էր իր ուժերը, երբ նա կրում էր այն, և իր երկաթե ձեռնոցը, որը նա կրում էր մուրճը նետելիս:

Ես աստված Տորն եմ,
Պատերազմի աստվածն եմ,
Ես կայծակնարար եմ !
Այստեղ` իմ հյուսիսային երկրում,
Իմ ամրոցին և պալատին,
Տիրում եմ հավետ !
Այստեղ, սառցաբեկորների մեջ
Կառավարում եմ ազգերը
Սա իմ մուրճն է
Ամենակարող Մյոլնիրը
Հսկաներն ու կախարդները սրան չեն դիմանա
Սրանք ձեռնոցներն են
Որոնցով ես այն տիրում եմ
Եվ նետում ամենուր
Սա իմ գոտին է
Ամեն անգամ այն կրելիս
Ուժերս կրկնապատկվում են

Աղբյուրը

Թարգմանությունը՝  Հայկ Ղազարյանի

Комментариев нет:

Отправить комментарий