Տեսարան երրորդ
Հոգվարտս-էքսպրես
Ալբուսը և Ռոուզը քայլում են վագոնի մեջ, քաղցրավենիք վաճառող կախարդը մոտենում է, հրելով առջևում գտնվող սայլը:
Կախարդը
Համեղ ի՞նչ-որ մի բան, դդմով կարկանդա՞կ, շոկոլադե գո՞րտ:
Ռոուզ (Նկատում է Ալբուսի հայացքը, շոկոլադե գորտերի վրա)
Ալբու՛ս, մենք պետք է կենտրոնանանք:
Ալբուս
Ինչի՞ վրա կենտրոնանանք:
Ռոուզ
Թե ում հետ պետք է ընկերություն անենք: Մեր ծնողները հանդիպել են միմյանց Հոգվարտս էքսպրեսում:
Ալբուս
Ի նկատի ունես, որ պետք է ընտրենք նրանց ու՞մ հետ պետք է ընկերություն անենք մեր ամբողջ կյանքի ընդհացքում, դա վախեցնում է:
Ռոուզ
Մյուս կողմից դա լավ է: Ես՝ Գրեյնջեր-Ուիզլի, դու՝ Փոթթեր:
Բոլորը կցանկանան մեր հետ ընկերություն անել, մեզ միայն մնում է ընտրել:
Ալբուս
Եվ ինչպես պետք է ընտրել, թե ո՞ր վագոն գնանք:
Ռոուզ
Կմտնենք բոլոր վագոններ, իսկ հետո որոշում կկայացնենք:
Ալբուսը բացում է դուռը ու նայում է շեկ մազերով տղային՝ Սկորպիուսին: Կուպեն դատարկ է, տղան նստած է մենակության մեջ: Ալբուսը ժպտում է, Սկորպիուսը պատասխանում է նույնությամբ:
Ալբուս
Բարև, այս վագոնը…
Սկորպիուս
Այստեղ ազատ է, միայն ես եմ:
Ալբուս
Հոյակապ է, մենք կարո՞ղ ենք մեկ րոպեով ներս մտնել:
Սկորպիուս
Բարև, այո իհարկե:
Ալբուս
Ալբուս՝ անունս Ալբուս է:
Սկորպիուս
Սկորպիուս՝ իմ անունը Սկորպիուս է: Դու Ալբուսն ես, ես Սկորպիուսն եմ, իսկ դու երևի…
Ռոուզի դեմքը գնալով գունատվում էր
Ռոուզ
Ռոուզ:
Սկորպիուս
Բարև Ռոուզ, ուզում ե՞ս շաքարե սուլիչ:
Ռոուզ
Քիչ առաջ եմ նախաճաշել, շնորհակալ եմ:
Սկորպիուս
Այստեղ ես ունեմ շոկ-ո-լադ, պղպեղային կրակոցիկներ, մարմելադե խխունջներ: Սա մայրիկիս մտահաղացումն էր, նա ասում է (եգում է), <<կոնֆետները մտերմացնում են ընկերներին>>, (հասկանում է, որ երգել չարժեր) հիմարություն էր:
Ալբուս
Ես կփորձեի, մայրիկս ինձ թույլ չի տալիս քաղցր ուտել: Դու ի՞նչ խորհուրդ կտայիր:
Ռոուզը բրդում է Ալբուսին ուշադրություն գրավելու համար:
Սկորպիուս
Կարծում եմ պղպեղային կրակոցիկները: Լավագույն կոնֆետներ, որոնք ես կերել եմ: Նրանք այնքան անանուխային են, որ ականջներից ծուխ է դուրս գալիս:
Ալբուս
Ես հենց դա էլ… (Ռոուզը նորից հրում է), Ռոուզ գո՞ւցե հերիք է ինձ հարվածես:
Ռոուզ
Ես քեզ չեմ հարվածում
Ալբուս
Հարվածում ես, ես զգում եմ
Սկորպիուս
Նա քեզ հարվածում է իմ պատճառով:
Ալբուս
Ի՞նչ
Սկորպիուս
Դե ես գիտեմ, թե դու ով ես, իսկ դու գուցե գիտես, թե ես ով եմ:
Ալբուս
Ի՞նչ ի նկատի ունես:
Սկորպիուս
Դու՝ Ալբուս Պոտտերն ես, նա՝ Ռոուզ Գրեյնջեր-Ուիզլին: Իսկ ես՝ Սկորպիուս Մալֆոյն եմ, Աստորիայի և Դրակո Մալֆոյի տղան: Մեր ծնողները միմիանց հետ լեզու չէին գտնում:
Ռոուզ
Դա մեղմ է ասված, նրանք մահաբերներ էին
Սկորպիուս (վիրավորված)
Հայրիկը այո, իսկ մայրիկը՝ ոչ
Ռոուզը նայում է մի կողմ, Սկորպիուսը հասկանում է, թե ինչու:
Ալբուսը թեքում է չարացած Ռոուզից դեպի հուսահատ Սկորպիուսը:
Ալբուս
Ի՞նչ բամբասանք:
Սկորպիուս
Թե իմ ծնողները չէին կարող երեխաներ ունենալ: Իմ հայրը ու պապիկը այնքան էին ուզում հզոր ժառանգ ունենալ, որ… օգտագործեցին ժամանակ շրջող մեքենա ու ուղղակեցին մայրիկիս…
Ալբուս
Ուղղարկեցին ո՞ւր
Ռոուզ
Ալբո՛ւս, մարդիկ կարծում են, որ նա Վոլանդեմորտի տղան է:
Երկար ձգվող լռություն:
Ամենային հավանականությամբ դա սուտ է: Դու քիթ ունես:
Լարվածությունը վերանում է, իսկ Սկորպիուսը ծիծաղում է:
Սկորպիուս
Իմ քիթը նման է հայրիկիս քթին: Ես ունեմ նրա քիթը, մազերը ու անունը: Չեմ կարող ասել, որ մենք նման ենք ու միշտ լեզու ենք գտնում միմյանց հետ, բայց ավելի լավ է լինել Մալֆոյ քան Սև լորդի տղան:
Սկորպիուսը ու Ալբուսը փոխանակավում են հայացքներով, իրենց մեջ ինչ-որ բան կատարվեց:
Ռոուզ
Իհարկե, բայց կարծում եմ, որ մենք պետք է ուրիշ տեղ նստենք:
Ալբուսը լարված մտածում է
Ալբուս
Ոչ: (Առանց Ռոուզին նայելու) Դու գնա:
Ռոուզ
Ես չեմ պատրաստվում սպասել:
Ալբուս
Ես էլ չեմ պատրաստվում սպասել քեզ: Ես այստեղ եմ մնում:
Ռոուզը նայում է Ալբուսի վրա ու դուրս գալիս կուպեից:
Ռոուզ
Հոյակապ է:
Սկորպիուսը ու Ալբուսը անվստահորեն նայում են միմիյանց:
Սկորպիուս
Շնորհակալ եմ:
Ալբուս
Ոչ, ոչ ես այստեղ եմ մնացել քո կոնֆետների պատճառով:
Սկորպիուս
Նա մի քիչ…կոպիտ է:
Ալբուս
Այո, կներես
Սկորպիուս
Կներեսի կարիք չկա: Ինչպես քեզ դիմեմ Ալբուս թե՞ Ալ:
Սկորպիուսը քմծիծաղ է տալիս ու երկու կոնֆետ է դնում բերանը:
Ալբուս
Ալբուս
Սկորպիուս (Ակնջներից ծուխը դուրս գալով)
Շնորհակալ եմ, որ մնացիր իմ կոնֆետների հետ Ալբուս:
Ալբուս (ծիծաղում է)
Թարգամանությունը՝ Նանե Մոմչյանի
Комментариев нет:
Отправить комментарий