Երբ փոքր ժամանակ ինձ հարցնում էին, թե ի՞նչ կուզեի փոխել աշխարհում, ես պատասխանում էի, որ կուզեի բոլորը բարի լինեն․․․
Մանկությունը մեր կյանքի ամենալավ շրջանն է, երբ դեռ չենք հանդիպել խոչընդոտների։ Երազում էինք ունենալ որևէ խաղալիք կամ կոնֆետ, մեքենաների պատուհանից հետևում ճանապարհին, նայում երկնքին։ Մտածում էինք, որ աշխարհը պտտվում է մեր շուրջ, մինչդեռ ընդամենը ավտոմեքենան էր շարժվում։ Մի անգամ՝ տեսնելով լուսինը, եղբորս հարցրի․ «Լուսինը գալիս է մեր հետևի՞ց», եղբայրս էլ ասաց․ «Չգիտե՞ս, լուսինը հետևում է մեզ գիշերը, իսկ առավոտյան արևն է սկսում հսկել մեզ, եթե խելոք չպահես՝ նրանք կպատժեն քեզ»։ Չգիտեմ այդ խոսքերը ինձ վախեցրել էին, ուրախություն, թե զարմանք պատճառել, բայց ես հավատում էի եղբորս։
Մանկուց ունեմ մի հետաքրքիր զբաղմունք։ Սիրում եմ ուսումնասիրել մարդկանց, հասկանալ նրանց մտածելակերպը։ Կարծում եմ բոլորս էլ նորածին ժամանակ սիրում էինք աչուկներով զննել մարդկանց, ձեռքերով խաղալ նրանց հետ։ Մարդիկ այնքան հետաքրքիր են։
Նրանց յուրաքանչյուր քայլ կարող է ամեն ինչ փոխել։ Աշխարհում շատ բան չի փոխվի, բայց իրենց աշխարհում կարող է ամենինչ փոխվի։ Մենակությունը հաճելի է, նամանավանդ դեռահասության շրջանում, բայց առանց մարդկանց կյանքը անհետաքրքիր կլիներ․․․ Դե լավ, կատակում էի։ Իրականում մարդիկ հետաքրքիր դավաճաններ են, ովքեր ինքնապաշտպանական բնազդից ելնելով իրենց ցույց են տալիս լուրջ, խելացի և հավասրակշռված անձնավորություններ, մինչդեռ ընդամենը երեխաներ են նրանց մեջ, որոնք ցանկանում են մանիպուլացնել մյուսներին և թվալ հետաքրքիր։ Ի վերջո մարդիկ այնքան հետաքրքիր են․․․ Ահահահա․․․ Ուղղակի ասյստեղ հեղինակը չկարողացավ զսպել ծիծաղը, ինչպես ցանկացած լուրջ պահի։
Комментариев нет:
Отправить комментарий