Սիֆը հզոր Տորի՝ կայծակի աստծու կինն էր, և նա շատ հպարտ էր իր գեղեցիկ ոսկե մազերով,
որոնք մեծ հոգատարությամբ սանրում էր և հյուսում: Մի առավոտ, երբ նա արթնացավ, վշտացած և շփոթված էր, քանի որ սիրելի մազերը կտրվել էին գիշերը, երբ քնած էր: Նրա ամուսինը տանը չէր այդ օրը, բայց երբ նա վերադարձավ, Սիֆը փորձում էր նրա աչքից հեռու մնալ. նա շատ էր ամաչում իր սանրվածքից:Սակայն Տորը, այնուամենայնիվ, կանչեց Սիֆին, և երբ տեսավ, թե նրան ինչ էր պատահել, շատ բարկացավ: Այսուհետ Տորը ձեռք բերեց դյուրագրգիռ բնավորություն: Բոլորը սարսափահար էին լինում նրա կատաղի զայրույթից: «Ո՞վ կարող էր անել այս չարագործությունը: — մտածեց նա, — Բոլոր Ասիրներից միայն մեկի մտքով կարող էր անցնել նման արարքը»:
Տորը վայրկյան անգամ չխնայեց Լոկիին գտնելու համար, և այդ խաբեբայության աստվածը ստիպված էր խոստովանել իր մեղքը, բայց նա աղաչեց Տորին, որ վերջինս իրեն մի քանի օր տա, և նա խոստացավ գտնել միջոց, որը Սիֆին ավելի գեղեցիկ կդարձնի, քան երբևէ: Եվ Տորը որոշեց նրան տալ ևս մեկ հնարավորություն և հրամայեց նրան վերադարձնել Սիֆին իր ոսկե մազերը:
Լոկին գիտեր մի վայր, որտեղ հիանալի վարպետներ կային, և նա ինչքան հնարավոր է արագ գնաց նրանց մոտ` Նիֆլհայմ՝ թզուկների քաղաքը՝ գետնի տակ, և խնդրեց նրանցից մեկին արագ ոսկե մազեր պատրաստել Սիֆի համար: Բացի այս, նա նաև խնդրեց Օդին և Ֆրեյ աստվածներին մեկական նվեր մատուցել, որպեսզի նրանք իր կողմից լինեին, եթե Տորը փորձեր բողոք ներկայացնել Ասիրների դեմ:
Լոկիին շատ ժամանակ չպահանջվեց սպասելու համար, և շուտով թզուկը վերադարձավ՝իր հետ բերելով մի քանի փունջ գեղեցիկ մազեր՝ ազնիվ ոսկուց պատրաստված թելով հյուսված: Այն օժտված էր իրական մազի պես աճելու հիասքանչ ուժով, երբ այն կդիպչեր ինչ-որ մեկի գլխին: Բացի այդ, թզուկը նաև բերել էր Օդինի համար պատրաստված նիզակ, որից ոչ ոք խույս տալ չէր կարող, և մի նավ Ֆրեյի համար, որը կարող էր թռչել օդում ճիշտ այնպես, ինչպես կարող էր լողալ ծովում: Չնայած նրան, որ այն կարող էր տանել բոլոր աստվածներին և նրանց ձիերին, այն, միևնույն է, կարող էր ծալվել այնպիսի չափերի, որ կարող էր հեշտությամբ տեղավորվել գրպանում:
Լոկին շատ բավարարված էր այդ նվերներով, և հայտարարեց, որ այդ թզուկը բոլոր վարպետներից ամենաընդունակն է: Հանկարծ մեկ այլ թզուկ՝ Բրոք անունով, լսեց, թե ինչ էր ասում Լոկին, և ասաց նրան, որ ինքը վստահ էր, որ իր եղբայրը կարող է պատրաստել ավելի հիասքանչ բաներ, քան սրանք են:
Լոկին չհավատաց թզուկին, բայց ասաց Բրոքին, որ ցույց տա իր ունակությունները: Ասիրները քվեարկություն կանցկացնեն, և այն մասնակիցը, որը կձախողի, կգլխատվի:
Այնուհետև Բրոքը կանչեց իր եղբորը՝ Սինդրիին, և նրանք միաժամանակ սկսեցին աշխատանքը: Սկզբում նրանք պատրաստեցին մեծ կրակ, և Սինդրին կրակի մեջ նետեց ոսկուց մի լամպ: Հետո ասաց Բրոքին, որ փչի դարբնի հովհարով նրա բացակայության ժամանակ այնքան, մինչև նա չվերադառնա:
Բրոքին թվում էր, թե սա հեշտ առաջադրանք է, բայց դեռ երկար ժամանակ չէր անցել եղբոր գնալուց, երբ մի մեծ ճանճ եկավ և նստեց իր դեմքին, և խանգարեց նրան, և նա հազիվ էր կարողանում աշխատանքից չշեղվել և շարունակել փչել: Ամեն դեպքում նա կատարեց եղբոր հանձնարարությունը, և երբ Սինդրին վերադարձավ, նրանք կրակի միջից հանեցին մի մեծ վարազի, որը լույս էր արձակում և կարողանում էր թռչել օդում աներևակայելի արագությամբ:
Երկրորդ օրը Սինդրին մեկ այլ ոսկե լամպ գցեց կրակի մեջ և հանձնարարեց իր եղբորը կատարել նույն աշխատանքը: Այս անգամ էլ տհաճ ճանճը եկավ, և այս անգամ այն ավելի շատ անհանգստություն պատճառեց Բրոքին, քան նախորդ օրը: Բայց Բրոքը չհանձնվեց և փորձեց անուշադրության մատնել կողմնակի բաները, և այդպես դիմացավ մինչ Սինդրիի վերադառնալը: Հետո նրանք կրակի միջից հանեցին կախարդական ոսկե մատանի, որից ամեն շաբաթ ութ նոր մատանի էր դուրս գալիս:
Երրորդ օրը Սինդրին երկաթյա լամպ նետեց կրակը, և Բրոքը կրկին մենակ մնաց: Ներս եկավ նույն ճանճը, իսկ դուք գլխի էի՞ք ընկել, որ այդ ամենն իրականում խափեբա Լոկիի ձեռքի գործն է: Այս անգամ ճանճն այնքան ուժեղ խայթեց փոքրիկ, խեղճ թզուկի ճակատը, որ արյունը լցվեց նրա աչքերը, և նա կուրացավ, ինչի պատճառով չկարողացավ շարունակել աշխատանքը:
Խեղճ Բրոքը դադարեց աշխատել ճիշտ Սինդրիի վերադառնալուց առաջ, բայց ոչ նրանց պատրաստվող մուրճից առաջ, որը գրեթե պատրաստ էր, պարզապես բռնակն էր փոքր-ինչ կարճ: Այս կախարդական մուրճն անվանվեց«Մյոլնիր»: Այն ուներ թիրախին անսխալ խոցելու հատկություն և միշտ վերադառնում էր տիրոջը, ով նետել էր այն:
Երբ Լոկին թզուկ եղբայրների հետ եկավ Ասիրների մոտ, հայտարարվեց, որ նրանք պատրաստել են ամենահիանալի բանը պատրաստած մուրճի համար, որը տրվեց Տորին, և այն շատ էր օգնում նրան հսկաներին Ասգարդից հեռու պահելու գործում:
Երբ Լոկին հասկացավ, որ քվեարկությունը իր դեմ էր արվել, նա դիմեց փախուստի, բայց Տորը ստիպեց նրան հետ գալ՝ սպառնալով հետևից ուղարկել մուրճը:
Այնուհանդերձ Լոկին որոշեց մտքերը գլուխը հավաքել և գտնել որևէ ճանապարհ գլուխը կորցնելուց խուսափելու համար, փոխարենը ստիպելով թզուկներին վճարել տույժերը, ինչպես նա էր ակնկալում: Վերջապես նա ասաց Սինդրիին և Բրոքին, որ նրանք կարող են ստանալ իր գլուխը՝ ըստ որոշման, բայց քանի որ դրա մասին ոչինչ ասված չէր, իհարկե, ոչ ոք չէր կարող գլխատել նրան:
Այդ կերպ խորամանկ Լոկին փրկեց իր կյանքը՝ շնորհիվ իր սուր մտքի:
Комментариев нет:
Отправить комментарий