Քինգս Քրոս կայարան
Կայարանը լի է մարդկանցով. բոլորը գործնական են, ինչ-որ տեղ են շտապում: Խառնաշփոթի մեջ, երկու բեռնված սայլեր , ամեն մեկի վերևում թռչնի վանդակներ են: Սայլերը տանում են երկու տղաներ՝ Ջեյմս և Ալբուս Փոթերները: Նրանց ետևից քայլում է նրանց մայրը՝ Ջինին: Հարրին՝ երեսունյոթ ամյա տղամարդը, իր ուսերին տանում է նրանց դուստր Լիլիին:
Ալբուս- Պապ: Էլի նա:
Հարրի-Ջեյմս հանգստացիր:
Ջեյմս-Ես ընդամենը ասացի, որ նա հնարավոր է «Սլիզերին» ընկնի … Լավ հասկացա,- հոր ջղայն հայացքը տեսնելով ասաց նա:
Ալբուս(մորը)-Ինձ նամակներ կգրեք չէ՞:
Ջինի-Ամեն օր եթե ցանկանաս:
Ալբուս-Ո՛չ, ո՛չ: Ոչ ամեն օր: Ջեյմսը ասում է, որ նամակներ տնից հիմնականում ստանում են ամիսը մեկ անգամ: Ես չեմ ուզում …
Հարրի-Անցած տարի շաբաթական երեք անգամ էինք գրում քո եղբորը:
Ալբուս-Ի՞նչ: Ջե՛յմս
Ալբուսը վրդովված նայում Ջեյմսին: Նա ի պատասխան քմծիծաղում է:
Ջինի-Մի հավատա այն ամենին ինչ նա պատմում է «Հոգվարթսի» մասին: Քո եղբայրը մեծ կատակասեր է:
Ջեյմս-Միգուցե գնա՞նք արդեն:
Ալբուսը նայում է հորը, այնուհետև մորը:
Ջինի-Պարզապես պետք է անցնել 9 և 10 կառամատույցների մեջտեղի պատի միջով:
Լիլի-Այստեղ ամեն ինչ այնքան հիանալի է:
Հարրի-Ամենակարևորը, կանգ չառնես և չվախենաս վթարի ենթարկվել:Եթե նյարդայնանում ես, ավելի լավ է վազքով անցնես:
Ալբուս-Ես պատրաստ եմ:
Հարրին և Լիլին բռնում են Ալբուսի սայլը, իսկ Ջինին Ջեյմսինը, և միասին վազում են դեպի պատնեշը:
Комментариев нет:
Отправить комментарий