Ես Արեգն եմ, ծնվել եմ 2001 թվականի փետրվարի 7-ին, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 12-րդ դասարանում, նաև աշխատում եմ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։
Ինձ շատ հոգեհարազատ ու սիրելի են արվեստի բոլոր ճյուղերը։ Նաև ինձ շատ հետաքրքիր են միջազգային հարաբերությունները և քաղաքականությունը։ Խոսում եմ 4 լեզուներով, մեկ տարի ապրել եմ Չեխիայի Հանրապետությունում։ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում պատանեկան խորհուրդի անդամ եմ, զբաղվում եմ կամավորությամբ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում և «Կարմիր խաչի» ասոցիացիայում, «Երիտասարդ եվրոպացի» դեսպան եմ։ Ինչպես կռահեցիք` աշխատանքային գրաֆիկս բավականին խիտ է, սակայն անպայման ժամանակ եմ գտնում երաժշտության և ընկերների համար։ Դպրոցը ավարտելուց հետո դիմելու եմ Երևանի Թատերական համալսարան, պատրաստվում եմ սովորել «Արվեստի կառավարում» բաժնում։ Ունեմ շատ երազանքներ, սակայն չեմ խոսի դրանց մասին. ինչքան քիչ իմանան դրանց մասին, այդքան դրանց իրականանալու հավանականությունը մեծ է։ Կյանքին նայում եմ դրական հայացքով։ Իմ կարծիքով, կյանքում ամենակարևոր բանը մարդու ազատությունն է` և ֆիզիկապես, և թե հոգեպես: Ես վստահ եմ, որ մարդու իրավունքները միշտ պետք է հարգել և հարկ եղած դեպքում դրանք պաշտպանել։ Մի խոսքով` փորձում եմ անել ամենը կյանքը վայելելու և մյուսների համար ավելի հետաքրքիր ու անվտանգ դարձնելու համար։Հեղինակ` Արեգ Գալոյան
Комментариев нет:
Отправить комментарий