среда, 14 ноября 2018 г.

Ես եմ

Ես Շուշանն եմ Եփրիկյան ու գաղափար անգամ չունեմ,
թե ինչ կարելի է պատմել իմ մասին:

Դե… առաջին դասարանից սովորում եմ կրթահամալիրում, ունեմ տարբեր նախասիրություններ, սիրում եմ լեզուներ, բացի ռուսերենից և անգլերենից սովորում եմ նաև իսպաներեն:
Սիրում եմ անել թարգմանություններ, «Լապտեր»՚ պատանեկան ամսագրի անդամ եմ, նաև` «ՙՖիլմադարան» նախագծի հիմնադիր-անդամ: Անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում մասնակցել եմ ռուսաց լեզվի օլիմպիադայի։

Վարում եմ բլոգ, որտեղ դրված են ուսումնական աշխատանքներիս
հիմնական մասը: Բացի թարգմանություններից` հետաքրքրվում եմ նաև գրականությամբ, պատմությամբ, անիմեներով* ու…
Ընդհանրապես կարելի է ասել, որ ինձ հետաքրքրում է ամեն ինչ, բացի
մաթեմատիկայից, ֆիզիկայից և քիմիայից:
Անիմե*- Ճապոնական անիմացիոն արտադրանք է, որը սովորաբար ստեղծվում է
ձեռքով կամ համակարգչային անիմացիայի միջոցով։

Комментариев нет:

Отправить комментарий