воскресенье, 4 ноября 2018 г.

Ես կհորինեմ քեզ

Լսի՛ր ինձ, այս ու այն կողմ մի՛ նայիր, մի՛ փնտրիր ինձ շուրջդ. ես քո մեջ եմ: Չե ՞ս տեսնում ինձ, ոչինչ, ես կարող եմ աչքեր նկարել, եթե չես լսում, ականջներ, չե ՞ս կարողանում խոսել, բերան կնկարեմ, բայց եթե դրանից հետո էլ չխոսես, ի ՞նչ պիտի նկարեմ, երևի թե՝ սիրտ՝ մե՜ծ ու սպիտակ: Մեծ կնկարեմ, որ կարողանաս բոլորին տեղավորել այնտեղ: Ես կհորինեմ քեզ, դու կլինես այնքա՜ն բարի, ինչպիսին ես միշտ երազել եմ լինել, բայց ինձ խանգարել է մարդկային չարությունը: Չեմ կարողացել չարությանը բարությամբ պատասխանել և ես էլ եմ դարձել նրանց նման: Դու բարի կլինես, և բոլորը կզարմանան․․․ Այս ժամանակներում մարդիկ բարության վրա են զարմանում, ոչ թե չարության: Զարմանում են, երբ ինչ-որ անծանոթ ժպտում է, բայց եթե վատ աչքով նայեր, սովորական կլիներ: Դու կլինես իմ ստեղծածը: Երբ ձեռքս վերցրի մատիտները, չկարողացա ստեղծել քեզ: Հետո հասկացա, որ ես նկարել չգիտեմ…


Նյութը՝ Մելինե Մարտիրոսյան 

Комментариев нет:

Отправить комментарий