Մամ, ես գլխարկով եմ:
Ես անձամբ եմ այն հագել, որովհետև դրսում ձյուն է գալիս: Եվ անգամ չհանեցի այն անկյունի ետևում: Պատկերացնում ես, թե ինչքան մեծ եմ ես հիմա:
Ես լավ եմ ուտում(кушаю): Երբեմն շատ լավ, պետք է դադարել:
Ի դեպ, իմ փիլիսոփա-ընկերները կկարդան այս ՙՙուտում եմ*՚՚-ը և այլևս ինձ չեն հետևի ինտերնետում: Բայց դու միևնույնն է չես ճանաչում այդ ընկերներին:
Գնահատականներիս հետ ամեն ինչ կարգին է: Մի անգամ հավաքել էի 15.000 լայք մի կիսամայկում՝ Պուշկինի մասին գրածս շարադրության համար, շատերն էին այն ինձնից արտագրել:
Սենյակս հիմա կարգի բերված է: Ուղղակի մի պահ թվաց, որ կեղտի մեջ ապրելը հաճելի չէ, իսկ կես ժամ որոնել ներքնազգեստը՝ բավականին ուժ է պահանջում: Հիմա մենք փոշեկուլի հետ ամեն օր վալս ենք պարում տանը և նայում ենք պատուհանից դուրս՝ ձյանը: Իսկ երբ ես դադարեմ վախենալ մեքենաների ապստամբությունից, կգնեմ մի ռոբոտ-փոշեկուլ և կանվանեմ նրան «Պավել»
Ես շատ բան եմ սովորել: Ամենահեշտերից, օրինակ՝ պատրաստել: Նաև, ես հիմա կարողանում եմ բաժանվել, փնտրել վարձով տներ, աշխատանքից դուրս գալ ճգնաժամի ժամանակ, ընտրել այնսպի ընկերուհիներ, որոնց պատճառով լաց չեմ լինի, դաստիարակել երեխաներիս այնպես, որ նրանք լաց չլինեն իմ պատճառով:
Ի դեպ, հիշո՞ւմ ես, ես անընդհատ վախենում էի, որ ինձ մոտ չի արթնանա մայրական բնազդ: Արթնացել է: Եվ անգամ դադարել եմ քնել արդեն…
Փոխարենը, հիմա ես քեզ հասկանում եմ: Հասկանում եմ, բայց չեմ վերլուծում: Ասում են, դա նույնպես մեծ լինելու մի մաս է՝ հոգ տանել ծնողների մասին, իրենց անդադար վերլուծելու փոխարեն: Հոգ տանել, գնահատել, զանգել, ավելի քիչ բողոքել և ավելի շատ ասել, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է, քանի որ կա մարդ, ում համար դա ամենակարևոր նորությունն ու ուրախությունն է:
Ես հիշում եմ, թե ինչքան հեշտ էր անցյալում: Մաման թողեց-մաման չթողեց:
Թո-ղեց՝ այսինքն որոշումը վերցրել է իր վրա, ազատել է պատասխանատվությունից:
Հիմա ես ամեն ինչ ինքս եմ որոշում, իսկ քեզ մոտ եմ գալիս, որպեսզի ինձ փոքր զգամ, քնեմ և զգամ իբր դու 36 տարեկան ես, իսկ ես ընդամենը 9, և կրկին կարելի է առանց գլխարկի քայլել ձյան տակ, լեզվով բռնել փաթիլներ և զգալ ինձ ապահով:
Երանի երկար տևեր:
Նկարը՝ Volodymyr Melnyk
Աղբյուր՝ -Мам, я в шапке

Комментариев нет:
Отправить комментарий