Բարև բոլորին, ես Ռեբեկան եմ, սեբաստացի շրջանավարտ, ով մինչև հիմա չի մարսում այն փաստը, որ մի քանի ամսից ավարտելու է։
Ճիշտն ասած` չեմ ուզում ավարտել, մայրիկն ասում է.
-Քեզ թողնեն, կմնաս դպրոցում, կքնես։
Ախր, ինչպես եմ ես ապրելու առանց ընկեր Լուսինեի ջղային, բայց բարի բնավորության, միսս Բուշի սրամիտ ու ընկերական կատակների, տիկին Նունեի հասկացող հայացքի։ Այլևս ամեն առավոտ Շուշանից զանգ չեմ ստանա, թե որտեղ եմ և ինչու չեմ եկել դասի, այլևս ես ու Աստղը, մանդարինները և սալորները ձեռքներիս, միասին չենք գնա նկարչության, այլևս Աննան չի շրջվի ճիշտ պահին ու կրկնի այն, ինչ խոսում էինք: Այ, օրինակ՝ հենց նոր ծիծաղեցի, նա շրջվեց ու ասաց.
-Ռեբեկ, ուլտրազվուկդ մի միացրու։
Ով լսել է իմ ծիծաղը, կհասկանա` ինչ է ասում Աննան։ Այլևս Արմինեն չի զզվեցնի իր մաթեմատիկայով, նա մաթեմատիկայի գիժ է։ Անկեղծ ասած` Արփիից չգիտեմ ինչ գրել, բայց թող անունը լինի, որ հետո չասի, թե իր մասին չեմ գրել։ Գիտե՞ք` ինչքան բան է տվել ինձ այս դպրոցը, ինչքա՞ն նոր ընկերներ, ծանոթություններ, խոսքի ազատություն, ուսուցիչներ, ովքեր տարիների ընթացքում մեզ համար ընկերներ են դարձել։ Նաև ինձ ազատել է մի շարք կոմպլեքսներից, տվել է վեց ամենամոտ ընկերուհի, որոնցից մեկն էլ` Գիսանեն գնաց Իտալիա՝ սովորելու, մենք կարոտում ենք նրան։
Ճիշտ է` ես նրանց չեմ ասել, հուսամ չեն կարդա, բայց, եթե իրենք չլինեին, ես հիմա ես չէի լինի: էհ, էլ ինչ ասեմ, դե հա, որպես տեղեկություն իմ մասին ասեմ, որ ես զբաղվում եմ նկարչությամբ, պատրաստվում եմ ընդունվել Պոլիտեխնիկական համալսարանի «Դիզայն» բաժին, սակայն մինչև հիմա կասկածում եմ։ Լավ, թողենք տխուր թեմաները։
Գիժ երեխա եմ, ինչպես իմ ընկերների մեծամասնությունը, եթե ոչ բոլորը։ Սիրում եմ գրքեր, առավել ևս գնելու պրոցեսը, բայց սխալ մի հասկացեք, կարդում էլ եմ, հենց ջղայնանում եմ, գնում եմ գիրք կամ մանգա* եմ գնում։ Ինձ թվում է` կարևոր չէ, թե քանի լեզու գիտեմ, որովհետև ինչպես տիարն է ասում. «Բոլորս էլ մարդ ենք, թե չհասկանանք` ձեռքով, ոտքով էլ կհասկացնենք իրար» (տիրապետում եմ ռուսերենի, անգլերենի, մի տարի ուսումնասիրել եմ իսպաներեն, հիմա էլ ինքնուսուցմամբ կորեերեն եմ սովորում)։
Մասնակցել եմ Etwinning միջազգային ծրագրերին, նույնիսկ մի անգամ ռուսերենի օլիմպիադայի եմ մասնակցել: Դպրոցում ունեցել եմ ցուցահանդեսներ, այնքան նախագծերի եմ մասնակցել, որ հիմա ամեն ինչ չեմ հիշի:
Ամենակարևորը մոռացա, ինչպե՞ս եմ ես ապրելու առանց մեր ճամփորդությունների։ Դուք չեք պատկերացնի, թե ինչ է կատարվում Սևանում, երբ սեբաստացիներն են այնտեղ, առավել ևս տասներկուսների խումբը: Սեբաստացիների համար ճամփորդությունները կյանքի մի մասն են, առանց որի մենք չենք կարող ապրել:
Քանի որ ճամփորդություններից խոսեցինք` ուղերձ ընկեր Մարթային. այս տարի կտանեք չէ՞ Վրաստան, չէ՞ որ մեր վերջին տարին է:
Երևի վերջ, չնայած որ ամեն ինչ չպատմեցի:
Վերջում ցանկանում եմանպայման շնորհակալություն հայտնել տիար Բլեյանին` այս հրաշալի դպրոցի համար, առանց որի մենք` մենք չէինք լինի:
Հեղինակ` Խաչիկյան Ռեբեկա

Комментариев нет:
Отправить комментарий