понедельник, 15 октября 2018 г.

Գրերի ստեղծումը և Սահակ Պարթև կաթողիկոսը


Սահակ Պարթևը  5-րդ դարի հայոց կաթողիկոսն էր, նա օգնել է Մեսրոպ Մաշտոցին ստեղծել հայոց գրերը։ Տիրապետել է մի քանի լեզուների և ունեցել է 60 աշակերտ։ Իր կնոջ մահից հետո իր աշակերտների հետ սկսել է վարել խիստ ճգնավորի կյանք։
Ինչպես նաև շատ հարցերում օգնել է Խոսրով 3 թագավորին։ Որպես կաթողիկոս նա իր գործից գլուխ հանում էր և ամեն ինչ անում, որպեսզի օգներ իր ժողովրդին։ Պետք է շեշտել, որ նա իր գերազանց կրթվածության շնորհիվ հասավ հոգևոր բարձր մակարդակի այդ ժամանակաշրջանի համեմատ և մարդիկ հավատացին նրան։ Գրերը ստեղծվել են 405 թվականին, բայց դրանից էլ առաջ Սահակը զգում էր սեփական գրերն ունենալու կարիքը։ Հենց դա էր դրդապատճառը, որ նա մասնակցեց ստեղծման, կամ վերամշակման պրոցեսին։ Գերի ստեղծումը հայտնվեց քաղաքական շատ բարդ ժամանակաշրջանում և կարելի է ասել փրկեց հայաստանը մասնատումից։ Այն բաժանվել էր 3 մասի՝ 3 գերտերությունների միջև և արդեն կորցնում էր իր պատմական արժեքը։ Գրերը նաև ամրապնդեցին քրիստոնեությունը հայաստանում՝ ապահովելով միասնականություն։

Комментариев нет:

Отправить комментарий