«ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 1 կետում գրված է. «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով»:
- երկրորդ նախադասությունը ինչպե՞ս է կապվում առաջին նախադասության հետ: Ի՞նչ է նշանակում,որ կրթությունը պարտադիր է, ինչպես են ապահովում պարտադիր լինելը, եթե մարդը չի ցանկանում:
- արդյո՞ք սա չի հակասում նույն Սահմանադրության 27 -րդ հոդվածով որոշված. «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք»:
Հարցադրումը` Գևորգ Հակոբյանի
Տիար Գևորգ, Ձեր հարցադրումը քննարկել ենք 12-րդ դասարանի մի խմբի հետ: Ներկայացնում ենք մեր պատասխանը:
Կարծում ենք, որ Սահմանադրության երկու` 27-րդ և 38-րդ հոդվածները չեն հակասում միմյանց, որովհետև`
Այո, կրթության իրավունքը յուրաքանչյուրինն է, սակայն այն մի կողմից պարտադրված է, որովհետև երեխան կարող է և չհասկանալ դրա կարևորությունը` տարիքից ելնելով, իսկ մյուս կողմից այն անձնական ազատության իրավունք է, որովհետև մարդը` ինքն է որոշում` սովորել, թե չսովորել:
Ազատությունը և պարտադրանքը մեր կյանքի երկու բևեռներն են և, կարծում ենք, որ չեն հակասում միմյանց:
Նունե Մովսիսյան և ընկերներ
Комментариев нет:
Отправить комментарий