Մամմադ Արազը ծնվել է 1933 թ.-ի հոկտեմբերի 14-ին, Նախիջևանի Շահբուզ շրջանի Նուրս գյուղում: Արազ գրական անունը մատնանշում է այն գետը, որը բաժանում է ներկա Ադրբեջանը և Իրանը:
Եթե պատերազմներ չլինեին
(1956)
Եթե պատերազմներ չլինեին,
Կկարողանայինք կամուրջ գցել Երկրի և Մարսի միջև`
Հալելով զենքերը բաց օջախներում:
Եթե պատերազմներ չլինեին,
Հազար տարվա բերք կհասներ մեկ օրում:
Իսկ գիտնականներին կհաջողվեր աստղերն ու լուսինը Երկիր իջեցնել:
Գեներալի աչքերը նույնպես ասում են.
«Ես իմ գյուղակում կլինեի նախագահ,
Եթե չլինեին պատերազմները»:
Եթե պատերազմներ չլինեին,
Կխուսափեինք անժամանակ մահերից,
Իսկ մազերը կճերմակեին ավելի ուշ:
Եթե պատերազմներ չլինեին,
Ստիպված չէինք լինի դիմակայել
Վշտին և բաժանմանը:
Եթե պատերազմներ չլինեին,
Մարդ տեսակի ուժը կլիներ խոսքը,
Իսկ մարդ տեսակի խոսքը` Սեր:
Անգլերենից թարգմանությունը՝ Հուրի Իսկանյանի
Աղբյուրը՝ այստեղ
Դու որպես անժանակ հայտնված ծաղիկ
Ես ետ չէի կանգնի,
Եթե ինձ հայր անվանող զավակներս հետ չպահեին, Դու ունես բարկանալու իրավունք.
Ի՞նչ անել, կյանքը չունի երկրորդ գարուն։
Սիրո բեմն անհասանելի է շատերի համար։
Դու ինձ հիշեցնում ես ձյան տակ աճած մի ծաղիկ,
Որ հայտնվել է անժամանակ` ոչ իր եղանակին:
Եթե ես քեզ չքաղեմ, փոթորիկը, ախր, քեզ կտանի,
Եթե քաղեմ, դու կմեռնես ձեռքերիս մեջ, իմ անգին։
Անգլերենից թարգմանությունը՝ Դավիթ Ստեփանյանի
Դու որպես անժանակ հայտնված ծաղիկ
Ես ինձ չէի սահմանափակի,
Եթե չլինեին կանոն և ավանդույթ,Ես ետ չէի կանգնի,
Եթե ինձ հայր անվանող զավակներս հետ չպահեին, Դու ունես բարկանալու իրավունք.
Ի՞նչ անել, կյանքը չունի երկրորդ գարուն։
Սիրո բեմն անհասանելի է շատերի համար։
Դու ինձ հիշեցնում ես ձյան տակ աճած մի ծաղիկ,
Որ հայտնվել է անժամանակ` ոչ իր եղանակին:
Եթե ես քեզ չքաղեմ, փոթորիկը, ախր, քեզ կտանի,
Եթե քաղեմ, դու կմեռնես ձեռքերիս մեջ, իմ անգին։
Անգլերենից թարգմանությունը՝ Դավիթ Ստեփանյանի
Աղբյուրը՝ այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий