четверг, 11 октября 2018 г.

Արդյո՞ք մենք անկախ ենք

   
Ես իմ երկրում, իմ ընկերների հետ հեղափոխություն արեցի։
Հեղափոխականների մեծամասնությունն անչափահասներ էին ու չնայած դրան` նրանք չափազանց համառ ու հասուն մարդիկ գտնվեցին։ Այդ ժամանակ մենք անկախ էինք։ Իսկ հիմա՞։ Հիմա մենք անկա՞խ ենք։ Նույն կրթության մասով` բարեփոխումների հետ միալար ավելանում է քննությունների հետ կապված լարվածությունը։ Ինչի՞ համար։ Փոխանակ այնպես անենք, որ ավելի հեշտ ընդունելություն ապահովենք, իբր կոռուպցիան վերացնելով` ավելի ու ավելի ենք նպաստում դրան։ Որովհետեւ հեշտ ընդունելության համար ինքնակրթությամբ կզբաղվեինք, ինչն էլ սիրուն կուլտուրա է։ Իսկ հիմա պետք է միջին աշխատավարձից էլ ավել գումար տանք պարապողներին, որ այդ թեստերի անիմաստ էջերն անգիր անենք։ Անգիր արածն էլ քննության տեղն ես թողնում ու մոռանում։ Ստուգումների, խաբկանքի կարիք էլ չէր լինի։ 
Թող ԲՈՒՀ-երում դժվար լինի սովորել, բայց ընդունելությունը պետք է պարզունակ լինի, որ բոլոր-բոլորին հնարավորություն տանք սովորելու ու կայանալու։ Հակառակ դեպքում թերի կլինի մեր գործը, ոչինչ չի լինի բացի ինքնախաբեությունից: Անգիր անելը պետք է մոռանանք։ Պետք է մեր մտավոր ունակություններն  ու ինտելեկտուալ հնարավորություններն օգտագործենք ու զարգացնենք։ 
Այդ ժամ ես անկախ ու ներդաշնակ կլինեմ իմ եւ իմ գործած հեղափոխության հետ միասին։ 

Комментариев нет:

Отправить комментарий