четверг, 18 октября 2018 г.

Քանի դեռ մենք այստեղ ենք, մենք կարող ենք պարել


Սիրելի Բերտա,
ես սկսել եմ ավելի շատ կարդալ և ավելի հազվադեպ մաքրել փոշին:
Ես նստում եմ այգում և հիանում եմ տեսարանով, այլ ոչ թե մտածում եմ այգու մոլախոտերի մասին: Ավելի շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս և ընկերներիս հետ և ավելի քիչ եմ աշխատում:    
Հնարավորության սահմաններում կյանքը պետք է վայելել, այլ ոչ թե հանդուրժել: Հիմա ես փորձում եմ գիտակցել դա և սկսել գնահատել:
Ես այլևս չեմ խնայում ինձ վրա: Իմ ճենապակե բաժակները և բյուրեղապակյա սպասքը ես օգտագործում եմ յուրաքանչյուր յուրահատուկ իրադարձության համար, այդպիսիք են՝ կորցրած ֆունտը, լոգարանի մաքրումը կամ էլ ամարիլիսի ծաղկումը:
Շուկա գնալիս հագնում եմ ամենագեղեցիկ զգեստը: Կարծում եմ` եթե ես հաջողակի տեսք ունենամ, ավելի հեշտ կբաժանվեմ փողերի հետ:
Ես չեմ սպասում հատուկ առիթի սիրելի օծանելիքս օգտագործելու համար: Փչելով օծանելիքս` ես գնում եմ բանկ կամ էլ հիվանդանոց:
Ես այլևս չեմ օգտագործում ՙՙմի օր՚՚ և ՙՙմոտակա օրերին՚՚ արտահայտությունները: Եթե ինչ-որ բան արժի նայել, լսել կամ էլ անել, ես ցանկանում եմ տեսնել, լսել և անել դա հիմա:
Ես չգիտեմ, թե ինչ կանեին մյուսները, եթե իմանային, որ վաղը այլևս այստեղ չեն լինելու: Ախր, մենք կյանքը համարում ենք մի բան, որը անշուշտ պետք է լինի: Կարծում եմ, նրանք կհրավիրեին հարազատներին և մի քանի մոտիկ ընկերներին: Հնարավոր է, որ նրանք կզանգեին ինչ-որ մեկին և ներողություն կխնդրեին անցյալի բառերի և արարքների համար: Ինձ դուր է գալիս մտածել, որ նրանք կգնան մի լավ ռեստորան, որտեղ մատուցում են իրենց սիրած ուտելիքը: Ես ենթադրում եմ: Ես երբեք դա չեմ իմանա: Դրանք այն մանրուքներն են, որոնք ես չեմ հասցրել ավարտել: Ես շատ կզղջայի, եթե չգրեի հարազատներիս այն բոլոր կարևոր բառերը, որոնք ցանկանում էի հասցնել նրանց: Եվ ես հիմա շատ եմ զղջում, որ հազվադեպ եմ ասել ամուսնուս ու ծնողներիս, թե ինչքան շատ եմ ես նրանց սիրում:
Ես աշխատում եմ չխնայել և ականջի ետև չգցել այն, ինչը կարող էր ծիծաղ և երջանկություն մտցնել իմ կյանք:
Եվ ամեն առավոտ, երբ ես բացում եմ աչքերս, ասում եմ ինքս ինձ, որ այս օրը յուրահատուկ է: Ամեն օրը, ամեն րոպեն, ամեն շունչը իսկապես նվեր են:
Հնարավոր է, որ կյանքի մեր պարտիան չարդարացրեց մեր հույսերը:
Սակայն, քանի դեռ մենք այստեղ ենք, մենք կարող ենք պարել:
Նկարը՝ Kristie McClenny
Աղբյուր՝ Я сижу во дворе и наслаждаюсь видом, а не переживаю о сорняках в саду

Комментариев нет:

Отправить комментарий