Ամեն առավոտ զարթնելիս անհանգստացած մտածում եմ, թե ինչպես եմ արտագրելու առաջիկա քննություններին, թե ինչպես եմ անգիր անելու շտեմարանների պատասխանները, թե ինչպես եմ այդ ամբողջ ինֆորմացիան վերհիշելու ու վերարտադրելու քննության ժամանակ։
Դպրոցը հնարավորություն է ընձեռնում բազմակողմանի զարգանալու, հին դարերում մարդիկ երազում էին դպրոց գնալու և հնարավորինս շատ բան իմանալու մասին, որովհետև այն ժամանակ տասնապատիկ անգամ բարդ էր ինֆորմացիա հայթայթելը, կարդալը այն ամենի նրա մասին, ինչ հետաքրքիր է։ Իսկ հիմա, երբ ինֆորմացիան չափազանց շատ է, և միևնույն ժամանակ չափազանց հեշտ է գտնել այն, ինչ հետաքրքիր է, հեշտ է, որովհետև այդ ամենը կարելի է ձեռք բերել համացանցի օգնությամբ։
Մեր կրթական համակարգը հետ է մնացել ժամանակակից տեխնոլոգիաներից։ Հիմա մեր կրթական համարգը դեռ պահանում է "լավ զուբրիտ անողը խելացի է" կարգախոսը, ինչը շատ վատ է, քննությունները հանձնելուց հետո աշակերտների գլխում այդ սովորածից ոչինչ չի մնում։ Բացի դրանից, ավագ դպրոցում արդեն մենք պետք է մասնագիտանանք մեր ընտրած առարկաների մեջ, զբաղվենք ու խորանանք այն ուղղությամբ, որը ընտրել ենք։ Ես ինքս հետաքրքրված եմ արվեստով և ոչ մաթեմատիկայով կամ հայոց լեզվով: Բնականաբար, ցանկացած բան սովորելը զարգացնում է ընդհանուր մտածողությունը, բայց այն ժամանակը,որը ես վատնում եմ իմ արդեն գիտակից տարիքում, երբ արդեն գիտեմ` ինչպես եմ կառուցելու ապագաս ու ինչ մասնագիտությամբ եմ շարունակելու, ես կարող էի սովորել համացանցից այն ամենը, ինչը ինձ անհրաժեշտ է լավ մասնագետ լինելու համար և անգամ առանց համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու խմբակներով և կուրսերով ստանայի նույն գիտելիքները, ինչ համալարանում 3-4 տարվա ընթացքում։
Ընդհանրապես մեր պետական համալսարանները ընդունվելու ցանկություն չկա, քանզի շատ եմ լսել «դե, բան չեն սովորացնում ուղղակի դիպլոմն ա պետք, որ կարենամ գործ գտնեմ»։ Ուզում եմ, որ նոր Հայաստանում կրթության համակարգը այնքան զարգանա, որ ոչ ոք քննության մասին լսելիս` սթրեսի չենթարկվի, որպեսզի ցանկացած դպրոցում սովորեցնեն լինել ճիշտ քաղաքցի, սովորեցնեն, թե ինչպես պետք է հասարակությունը ուղիղ կերպով ազդի կառավարության որոշումների և գործողությունների վրա։ Ուզում եմ, որ դպրոցում սովորեցնեն երեխաներին մտածել, սովորեցնեն համացանցը փորփրել ու գտնել պետքական ինֆորմացիա, սովորեցնեն իրենց իրավունքները պաշտպանել, սովորեցնեն լինել կրեատիվ, սովորեցնեն մտածել ցանկացած խնդրի շուրջ, սովորեցնեն այն գիտակցումը, որ ցանկացած սովորեցնեն ինքնուրույն զարգանալու հմտություններ, սովորեցնեն սեր և համերաշխություն, ոչ թե ուսուցիչները գան, ուղղակի ինֆո լցնեն ուղեղների մեջ ու գնան։ Ինֆորմացիան մենք էլ կարող ենք գտնել, իսկ սովորել մտածողություն ոչ միշտ կարող ենք ինքնուրույն։
Հեղինակ` Լուսինե Ավետիսյան

Комментариев нет:
Отправить комментарий