«Ես սիրում եմ քեզ»
Ահա թե ինչ են հասցրել գրել Երկվորյակ-աշտարակներում,ահաբեկչական հարձակման ժամանակ մահացող ու ընկնող ինքնաթիռնեորում գտնվող մարդիկ, խորտակված սուզանավում և երկրաշարժի փլատակների տակ գտնվող մարդիկ: Վերջին վայրկյաններին հասցրել են գրել այս բառերը նրանց, ում սիրել են՝ բողոքների, փրկության աղաչանքների, անեծքների և ուսուցանող աֆորիզմների փոխարեն:
Սակայն բոլորն էլ դուրս են եկել տնից տարբեր տրամադրությամբ՝ նրանք հո չգիտե՞ին, որ էլ չեն վերադառնալու: Ոմանք վիճում էին, բարկանում էին, որ չեն կարողանում գտել բանալին, նախաճաշը համեղ չէ, «նորից ոտքի տակ ես ընկնում», «որտե՞ղ են իմ կոշիկները»… «Հիմա՛ր»: «Կգամ և կբաժանվե՛մ»:Կամ էլ՝ «ինչքան է այս ապուշը ինձ զզվեցրել», «ուժ էլ չունե՛մ»: Այո-այո, այդպիսի մտքեր լինում են: Բոլորի մոտ: Բայց հետո պատահում էր ամենավախենալուն՝ և բոլոր այս մարդիկ գրում էին նույնը. ՙՙԵս սիրում եմ քեզ՚՚: Կարծես թե հասկացել են, որ դա՝ ամենակարևորն է: Հենց այս բառերն են, որ պետք է հասցնել գրել կամ ասել: Իսկ բոլոր ավելորդ մանրուքները՝ վիրավորանքը, դժգոհությունը, ցասումը, դրանք ոչինչ չեն նշանակում, դրանք հիմարություններ են: Եվ խանդն է հիմարություն, և ագահությունը, և մնացածը:
Պետք է հասցնել գրել կարևորը: Սեր՝ այն կա յուրաքանչյուրի սրտում, և ճանապարհի վերջին միայն դա էլ մնում է, միայն դա ունի նշանակություն: Միայն, թե պետք է ավելի հաճախ հիշել դրա մասին՝ ոչ միշտ դա գրելու և ներողություն խնդրելու հնարավորություն կա: Ինչքան էլ որ տարօրինակ է՝ այդ բոլոր մարդիկ ներողություն էին խնդրում: Եթե հասցնում էին…
Աղբյուր՝ Успеть написать главное

Комментариев нет:
Отправить комментарий