Ես խնդրում եմ քեզ, արի սիրենք իրար:
Արի սիրենք հարևանի շանը և թիթեռին, որին ապրելու մեկ օր է մնացել: Եվ արևամուտը՝ գետի վրա, և թոռոմած խոտը: Արի սիրենք այն ամենը, որն այդքան հիանալի է և այդքան կարճաժամկետ, այդքան չափազանց փխրուն: Մեր հուսահատ երիտասարդությունը և օրհնված ծերությունը: Արի սիրենք այն բոլոր Երազանքները, որոնք երբևէ չեն կատարևի: Եվ բոլոր օրերը՝ լի իմաստվ:
Արի սիրենք այն ամենը, ինչն այդքան նման է մեզ: Եվ այն ամենը՝ ինչի գաղտնիքը մենք երբեք չենք իմանա: Այն, ինչը այդքան մոտ է և այդքան անսահման հեռու: Այն ամենը, ինչի համար մենք պատասխանատու ենք և այն, ինչը երբեք մեզ չի պատկանի: Արի սիրենք այս Երկինքը և մեր Կյանքը: Արի լաց լինենք և ընդունենք, առանց փորձելու հասկանալ լիովին կամ էլ սեփականացնել:
Մենք կգնանք Սիրո Ճանապարհով: Եվ հնարավոր է՝ երբեք չենք անհետանա: Որովհետև Սերը անվերջ է...
Նկարը՝ Ben Heine
Աղբյուր՝ Давай будем любить
Комментариев нет:
Отправить комментарий