среда, 3 октября 2018 г.

Միխայիլ Մաուշֆիգ

Միխայիլ Մաուշֆիգ (1908-1939) ադրբեջանցի հայտնի գրող, հեքիաթագիր, քնարական գրականության ներկայացուցիչ:  

Ա՜խ, եթե նորից նույն այգին 

Ա՜խ, եթե նորից նույն այգում
Կրկին բոլորս հավաքվեինք
Ու գայինք նորից նույն այգին...

Ու, եթե գայինք նույն այգին,
Լի ցանկությամբ և հույսով,
Կդառնայինք հարևաններ
Ճակատագրի բերումով:



Ա՜խ, եթե նորից նույն այգին...

Ու, եթե ես քեզ հաճախ տեսնեի առավոտ ծեգին,
Երդում կտայի իմ գրչին` ոգեշնչման սպասում լի,
Եվ լուսաբացերն ամեն օր կուղեկցեին իմ գրին...

Սկզբաղբյուր
Ռուսերենից թարգմանությունը` Աստղ Կիրակոսյանի

Սամեդ Վուրղուն

Ազգությամբ ադրբեջանցի Սամեդ Վուրղունը ծնվել է 1906թ մարտի 8(21)-ին, Ղազախում: Բանաստեղծ, համալսարանի պրոֆեսոր, դրամատուրգ, հասարակական գործիչ, արվեստի վաստակավոր գործիչ:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Վուրղունը գրել է հայրենասիրության, ժողովուրդների եղբայրության, հաղթանակի նկատմամբ տածած հավատի մասին: Ադրբեջաներեն է թարգմանել Միքայել Նալբանդյանի «Ազատություն» (1934) բանաստեղծությունը, ռուս դասական և ԽՍՀՄ ժողովուրդների բանաստեղծների գործերից։ Նրա երկերը թարգմանվել են շատ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն:

Մարդիկ գիտեն, որ դու իմն ես ի ծնե`
Իմ բնօրրան, իմ ապաստան ու իմ սիրտ,
Իմ մայր, իմ հայրենիք, սիրելի երկիր մոլորակ
Դու ինձ ինչպես մայր, ես քեզ ինչպես որդի
Այսպիսին է միշտ եղել մեր կապը և կմնա,
Ես կվերադառնամ ուր էլ որ թռչեմ,
Քանզի դու իմ ժողովուրդն ես, իմ բնօրրանը,
Իմ հայրենի բնակավայրը` ընդմիշտ օրհնյալ:

Աղբյուրը` azer.com
Անգլերենից թարգմանությունը` Մանե Գևորգյանի




Комментариев нет:

Отправить комментарий