понедельник, 1 октября 2018 г.

Վագիֆ Սամադօղլու

Վագիֆ Սամադօղլուն հայտնի անուն է Ադրբեջանում: Ծնվել է 1939 թ. հունիսի 5-ին, Բաքվում:
Սցենարիստ է, դրամատուրգ: Հայտնի են նրա «Աստված, ես այստեղ եմ...», «Կանաչ ակնոցով մարդը», «Ամուսնական մատանի», «Հեռավոր կանաչ կղզի» գրքերը: Մահացել է 2015թ.-ին:

Վախ
(1983) 
Թաքցրո՛ւ լուսնի լույսը, 
Ինչ-որ մեկը կարող է տեսնել մեզ: 
Ես վախենում եմ. 
Նրանք կարող են խլել անգամ գիշերը
Եվ հեռու տանել մեզնից: 
Եթե ձյուն գա, չասեք ոչ մեկին, 
Որ ձմեռ է եկել:
Նրանք կարող են գարուն ձերբակալել` 
Մինչ հետևում են ձմռանը: 
Եթե լսում եք, որ գարունը եկել է, 
Մի՛ լքեք ձեր տունը:
Ո՛չ, սիրեցյալ իմ, 
Մի՛ ամրացրու ծաղիկը կրծքիդ,
Բա որ հանկարծ վերածվի խորհրդանիշի՞:
Ե՞րբ սկսվեց այս վախը.
Ո՞ր դարի ո՞ր տարում:
Ես չեմ կարող գտնել ճիշտ բառեր 
Այս երկրի լեզվով`
Նկարագրելու համար վախն իմ...

Անգլերենից թարգմանությունը` Մերի Երանոսյանի 
Աղբյուրը` այստեղ

Կոտրեցիր սիրտս (1969)
Ես քեզ սիրում եմ...
Թեև դու կոտրեցիր սիրտս,
Ես մեկ է` քեզ սիրում եմ։
Թեև դու ինձ չես ներում,
Ես մեկ է` քեզ ներում եմ։
Թեև դու ինձ մոռացել ես,
Ես մեկ է`չեմ մոռանում քեզ,
Ես կյանքս քեզ նվիրեցի,
Իսկ դու կոտրեցիր այն:
Իսկ հիմա ասա` ես ինչպես քեզ
Ուրիշ կյանք տամ, ասա, ինչպես...

Անգլերենից թարգմանությունը` Գոհար Հովհաննիսյանի 
Աղբյուրը` այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий