Ստեղծագործությունը կարող եք կարդալ այստեղ․
Մկրտիչ Արմենի <<Բարոն>> ստեղծագործությունը կարդալիս հասկանում ես, թե հեղինակը այդ տողերում որքան շատ ասելիք է թաքցրել։ Պատմվածքում ներկայացված էր երկու տարբեր իրականություններ։ Այն, ինչ հեղինակը ներկայացրել էր ստեղծագործության տողերում, շատ արդիական է մեր օրերում։ Պատմվածքում նշվում էր մի շատ կարևոր սոցիալական խնդրի մասին․ դա երկու տարբեր իրականություններում ապրող մարդկանց մասին է։ Այսինքն պատմվածքում ներկայացված է, թե որքան տարբեր են մարդանց իրականություններն ու աշխարհները, էմոցիաներն ու ներաշխարհը։ Հեղինակը այստեղ ներակայացրել էր կալանավորների ու իրենց ձիերի իրականությունը, և իրենց տիրոջ ու իր շքեղ ձիու իրականությունը, որոնք շատ տարբեր էին իրարից, և, կարծում եմ, որ հեղինակը շատ գեղեցիկ կերպարներ է ընտրել՝ իր ասելիքը փոխանցելու համար։ Պատմվածքը ուներ շատ ասելիքներ, որոնք թաքնված էին ամենապարզ թվացող տողերում։ Պատմվածքի ասելիքներից մեկն այն էր, որ տարբեր իրականություններում ապրող մարդիկ չեն կարողանում ընդունել դիմացինի իրականությունը։ Ինչպես պատմվածքի վերջում էր նկարագրված․
<<Մի անգամ, վերջապես, Բարոնին հաջողվեց պոկել իր երասանակը։ Ինչպիսի՜ հրճվանքով ու մոտակա բավականության նախաճաշակումով նա նետվեց դեպի տգեղ ու քաղցած ձիերի ջոկը… Խելահեղ ուրախությունից նա չգիտեր ուրին ընտրել, ուզում էր բոլորին վայելել միաժամանակ։ Ապա, առանց ընտրության, հարձակվեց դրանցից մեկի վրա։ Ձին, աշխարհի վայելքները վաղուց ի վեր մոռացած, սկզբում չհասկացավ, թե ինչ են ուզում նրանից։ Ապա հավաքեց իր վերջին ուժերը եւ զույգ ոտքերով մի ուժեղ քացի տվեց Բարոնի փորին>>։
Այստեղ հենց այդ խնդիրն էր առաջ բերված, որ մեր օրերում մարդիկ չեն ընդունում ուրիշ իրականություն, անհատների իրականության համար ընդունելի չէ մյուս անհատի իրականությունը։
Այստեղ նաև գտա մեկ այլ թաքնված միտք։ Կարծում եմ, որ հեղինակը փորձում էր բացատրել, որ տվյալ պատմվածքում ձիերը կալանավորների համար կարծես հայելի լինեին, քանի որ նրանք երկուսն էլ ապրում էին նույն իրականության մեջ և երկուսն էլ կալանավորի դերում։ Նրանք իրար մեջ տեսնում էին նույն կյանքով ապրող էակների։ Այսինքն, երբ կալանավորները ծեծում էին ձիերին, նրանք կարծես հենց իրենց էին ծեծում։ Կալանավորների ներաշխարհի վրա ազդել էր իրենց իրականությունը։ Այդ բոլոր դժվարությունները, որոնց միջով նրանք անցնում էին հենց ձիերի հետ, կարծես նրանց մտերմացրել և դարձրել էր մեկ իրականությամբ ապրող էակներ։ Պատմվածքը շատ հավանեցի, շատ դիպուկ էր ամեն բան նկարագրված և այն լիարժեք համապատասխանում է մերօրյա իրականությանը, որում ապրում ենք։ Եվ այս պատմվածքում ներակայացված են շատ սոցիալական խնդիրներ, խնդիրներ կապված անհավասարության հետ։
Комментариев нет:
Отправить комментарий