Այս աշխարհում ամեն մեկն ու ամեն ինչ իր տեղն ունի։ Ոչ ոք ու ոչինչ չի կարող ստիպել մարդուն կամ թեկուզ այլ բաներին իրենց տեղում չլինել։ Եթե անգամ այդպես է, մեկ է վերջում ամեն ինչ իր տեղում է հայտնվում, ինչպես աստղերը, որոնք մարդկանց կողքին չեն կարող լինել, որովհետև երկնքում ինչ-որ մեկի երազանքն են, ժպիտը, փայլը, երջանկությունը…Այդպես է և կյանքը ու կյանքի օրենքներն են այդպիսին, ինչքան էլ դրանք դուր գան թե չէ, մեկ է դա է իրականությունը։ Ձկնորսը չէր ցանկանում տալ անվճար աստղերը նրանց, ովքեր խնդրում էին և կորցրեց՝ իրեն էլ, աստղերն էլ։ Նույնն է և երջանկությունը։ Մարդիկ ովքեր իրենց գտած երջանկությունը ամուր փորձում են պահել իրենց ձեռքերում և չեն տարածում ու կիսում այն, կորցնում են ու մեղադրում բոլորին, բացի իրենցից ու այդպիսով իրենք իրենց էլ կորցնում։ Իսկ նրանք ովքեր իրենց հասած երջանկությունը կիսում են մարդկանց հետ, չեն կորցնում ոչինչ, իրենց էլ ավելի լավ են զգում, գոհ ու բավարարված, դրական լիցքերը լցվում են նրանց հոգիների մեջ և նրանց դարձնում ամենաերջանիկը ողջ աշխարհում։
Կյանքում մենք շատ փորձությունների ենք հանդիպում և ամեն փորձություն մի բան մեզ սովորեցնում է։ Կարևորը այն է, թե ինչպես կանցնենք փորձությունը և ինչպես կընդունենք դրա տված դասը կամ խորհուրդը։
Ձկնորսին հնարավորություն էր տրվել ցույց տալու իր բարեսրտությունը, բայց նա միայն փողի մասին էր մտածում և դրա համար էլ պատժվեց։
Ավելի լավ է մտածենք ոչ թե փողի կամ այլ մանրուքների մասին, այլ այն մասին թե ինչպես երջանիկ լինենք ու տարածենք այն…
Աղբյուր՝ Սվետլանա Ասատրյան
Комментариев нет:
Отправить комментарий