Քոլին Հուվերի ստեղծագործական ոճին նոր եմ սկսում ծանոթանալ։
Անկեղծ ասած տպավորված եմ իր գրելաոճով։ Այնքան գեղեցիկ ու հուզիչ է նկարագրում ամեն բան, որ ուղղակի կարդալով բառերը, կարողանում ես քո մտքում տեսնել այդ պատկերը։ Քոլին Հուվերը Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր գրող է։ Նրա վեպերը դասվում են ռոմանտիկ կատեգորիաների, ինչպես նաև հոգեբանական թրիլլերների շարքին: Կարծում եմ, որ հեղինակի ստեղծագործություները ավելի շատ դուր կգան երիտասարադներին, քանի որ հեղինակն հենցն ինքն էլ երիտասարդ է և կարողանում է գրել այնպես, որ գրավի իր երիտասարդ ընթերցողին։ Գիրքը կարդացել եմ բնօրինակով՝ անգլերեն տարբերակով։ Ընթերցել եմ շատ ընթերցողների կարծիքները գրքի մասին։ Դրանք շատ տարբեր էին։ Հեղինակի այս գիրքը ոչ բոլոր ընթերցողներին է գրավում։ Սակայն ինձ գիրքը դուր եկավ։Ստեղծագործության հիմքում ընկած է մի աղջկա պատմություն, ով վաղ տարիքում ականատես լինելով ընտանեկան բռնության, ինքն իրեն խոստանում է իր կյանքը չկապել նման մեկի հետ, սակայն ճակատագիրը դա չէր նախատեսել աղջկա համար։ Պատմությունը սիրո, ընտանիքի, հարգանքի և բռնության մասին էր։
Մեր օրերում շատերն են ականատես լինում ընտանեկան բռնության և գիրքն էլ նկարագրում էր մի աղջկա պատմություն, ով սիրո ճանապարհին խճճվել էր ու կատարել իր համար սխալ որոշում։ Ստեղծագործության մեջ կար պայքար։ Հերոսները պայքարում էին, պայքարում էին իրենց երազանքների, նպատակների և իրենց կյանքի սերերի համար։ Սակայն, երբ ամեն ինչ լավ էր թվում, թվում էր, թե դրանից լավ չի կարող լինել, հերոսների կյանքը պտտվում է 180 աստիճան և դառնում ճիշտ հակառակը։ Այդտեղ սկսվում է պայքար։ Ինչքան էլ, որ բարդ լինի, պետք է կյանքի ամենդժվարին պահերին կատարել ճիշտ որոշումներ և այդ որոշումները կատարել ոչ էմոցիոնալ վիճակում։ Գիրքը մեկ շնչով կարդացվող գիրք էր, այն ստիպում է քեզ խորանալ իր և հերոսների մտքերի մեջ։ Այն լի էր անսպասելի զարգացումներով։
Մեջբերումներ․
- Ահա, թե ինչ կարող է անել տասնհինգ րոպեն մարդուն: Այն կարող է ոչնչացնել նրանց: Այն կարող է փրկել նրանց․․․
- Վատ մարդիկ գոյություն չունեն։ Մենք բոլորս պարզապես մարդիկ ենք, ովքեր երբեմն վատ բաներ են ասում։
- Քիչ մարդիկ համարձակություն ունեն ասելու այն, ինչ իրականում մտածում են։
- Կարծում եմ, որ դա ամենամեծ նշաններից մեկն է, որ մարդը հասունացել է՝ իմանալը, թե ինչպես գնահատել ուրիշների համար կարևոր բաները, նույնիսկ եթե դրանք այնքան էլ կարևոր չեն քեզ համար:
- Մենք դեռ կտանք նրանց այն, ինչ նրանք ուզում են, իհարկե: Բայց մենք նաև նրանց կտանք այն, ինչ նրանք չգիտեն, որ ուզում են։
Комментариев нет:
Отправить комментарий