Ճիշտն ասած, հեղինակի՝ Ճաբուա Ամիրեջիբի հետ առաջին անգամ էի ծանոթանում,
մինչ այս առիթ չեմ ունեցել իր պատմվածքներն, հոդվածներն կարդալու: Նախ՝ մի քիչ պատմեմ պատմվածքի բովանդակության մասին, այնուհետև անցնենք իմ կարծիքին: Պատմվածքը մի տղայի մասին էր, ով իր հայրիկի հետ միասին ամառային արձակուրդների ընթացքում տեսնում է հեծանիվ, որը անտանելի իրեն գերում է միանգամից ու ուշադրությունը գրավում: Տղան հասկանում է, որ ինքն էլ է շատ ուզում ունենալ այդպիսի հեծանիվ և այդ մասին ասում է հայրիկին: Հայրիկն էլ ի պատասխան ասում է, որ եթե տղան իրոք այդքան շատ է ուզում ունենալ հեծանիվ, ապա պետք է աշխատի այդ գումարը, և հենց ինքն էլ իրեն գնի: Այսպիսով՝ տղան անցնում է աշխատանքի: Ամեն անգամ իր աշխատավարձը ստանալիս շատ նրբանկատորեն բերում, դնում է դարակում, հավաքում, մինչև կարողանա դիզել իր հեծանիվի գումարը: Երկար ժամանակ հավաքում է տղան գումար, իսկ երբ բավականաչափ ունենում է, ի հայտ են գալիս այլ խնդիրներ: Քույրիկը իր սիրած տղայի հետ ուզում է տանից գնալ, սակայն այն տղան, ում նա սիրում է, ուղղակիորեն ոչինչ չունի իրեն առաջարկելու, տալու: Աղջիկը իր մտորումներով լաց է լինում, իսկ եղբայրը այդ ամենը տեսնելով, չի կարողանում արհամարել քրոջը, միանգամից վերցնում է այն ողջ գումարը, որ նա հավաքել էր իրեն հեծանիվ գնելու համար, և առանց մտածելու, միանգամից տալիս է քրոջը: Պատմվածքը ավարտվում է այսպիսի մի արտահայտությամբ՝Իսկ ինձ համար ոչ ոք հեծանիվ չգնեց։Իրականում, պատմվածքի բուն իմաստը բավականին հավանեցի, ավելին ասեմ՝ կարծում եմ, որ շատ արդի է մեր ժամանակակից կյանքի, հասարակության համար, այլ կերպ ասած՝ բնորոշ: Մենք դարձել ենք այնքան սառը, ուրիշ, այնքան չմտածող, չօգնող, անհանգստացող, ու այս ամենը դարձրել ենք սովորական: Իրոք, քանի որ այն մարդիկ անգամ, ովքեր փորձում են միշտ լավը տեսնել, լավը անել, օգնել, հասկանալ, տուժվում են: Արդեն ստիպված այդ մարդիկ էլ իրենց մեջ կոտրում են այդ դրականը, որպեսզի կարողանան ուղղակիորեն գոյատևել հասարակության մեջ: Մենք փոխանակ ինքներս մեր մեջ նեգատիվը փոխենք, ազատվենք դրանից, փորձենք ինչ-որ կերպ մեր միջի էգոիստին լռեցնել, թեկուզ ժամանակ-առժամանակ, լրիվ հակառակն ենք անում: Ինքներս մեզ չենք փոխում, սակայն ուրիշների լավը մեր չափազանց շատ նեգատիվով լռեցնում ենք: Սա է իրականությունը, որտեղ ապրում ենք: Եթե խոսենք հենց բուն հեղինակի գրելաոճից ու պատմվածքից, ապա կարծում եմ, որ այս իմաստը կարելի էր ավելի հետաքրքիր կերպով հասցնել ընթերցողին, չկային խորքային հանգումներ, որտեղ պետք է ընթերցողը խորանա, մտածի, հասկանա, նոր գա ինչ-որ եզրակացության, ամեն բան պարզ էր, մատչելի և միանգամից ըմբռնելի: Դա ինչ-որ տեղ ուղղակի ճաշակի հարց է, քանի որ մարդիկ կան իրոք չեն սիրում խորանալ պատմվածքի մեջ, սիրում են արագ կարդալ, հասկանալ և քննարկել:
Комментариев нет:
Отправить комментарий