Ես ունեմ մի ընկերուհի:
Նա ունի մի հիասքանչ կազմվածք՝ կանացի թեքություններով, մագնիսական աչքեր, բարակ մատեր, բաց գույնի երկար մազեր, հարյուրավոր հիանալի նկարներ իր նոթբուքի մեջ և հազարավոր տղամարդկային հայացքներ: Նա աշխատում է մի փոքրիկ ընկերությունում, որը արտադրում է բաղադրիչներ խմորիչի համար:
Ես ունեմ մի ընկեր: Նա արդեն ավելի քան 10 տարի է խորապես սիրում է իմ ծանոթին: Այս տարիների ընթացքում նա արդեն հասցրել է ամուսնանալ ուրիշ կնոջ հետ, ունենալ երկու երեխա և ձեռք բերել ՙՙես-չեմ-կարող-թողնել-նրանց՚՚ դրաման: Իսկ իմ ծանոթը, ի միջի այլոց, առաջվա պես ազատ է:
Ես ունեմ մի գործընկեր: Նա պաշտում է ամեն ինչ, ինչ կապված է Անգլիայի հետ: Ողջ կյանքի ընթացքում նա երազում է գնալ այնտեղ, բայց դրա համար չունի բավականին միջոցներ: Իսկ իր չկատարված երազանքի բացը լրացնելու համար նա գնում է տասնյակ նոր շորեր և թանկ իրեր:
Ես ունեմ հարևանուհի: Նա երազում է տանը ունենալ ուժեղ տղամարդ, խոհանոց և մշտական ֆիզարձակուրդի մասին՝ հինգ երեխաներով: Նա լաց է լինում ամեն անգամ, երբ տեսնում է փոքրիկ երեխայի և գիշերները հորինում է հեքիաթներ ապագա երեխաների համար: Հենց այդ պատճառով էլ նա ստեղծել է սուպեր կարիերա և ամեն օր ահեղ կերպովգլխավորում է տնօրենի պաշտոնը բավականին մեծ ընկերությունում: Իր օրակարգում կա ընդամենը երկու ՙՙպատուհան՚՚՝ երկուսն էլ գտնվում են նրա աշխատասենյակում և գոտեվորված են թանկարժեք վարագույրներով:
Ես ունեմ ընկերուհի՝ համասարանի նույն խմբից: Երկու տարի նա երազում էր, որ իր ընկերը իրեն առաջարկություն անի: Նա՝ իր տանջանքներով տարավ բոլորի գլուխը, մի քանի կիլոմետր շառավղով: Ստացավ իր առաջարկությունը: Իսկ հիմա, արդեն կես տարի է տանջվում է այն բանի վրա, արդյո՞ք նա իր տղամարդն է: Իսկ եթե նա սխալվե՞լ է:
Ունեմ նաև մի ծանոթ: Նա ցանկանում է բացել իր ռեստորանը և ապրել հանգիստ կյանքով: Դրա համար էլ գրեթե ամեն գիշեր նա զվարճանում է գիշերային ակումբներում մինչև գիտակցության կորուստը՝ լինելով մոդելային տեսք ունեցող կանաց հետ, որոնց վրա ծախսում է մեծ գումար՝ չհաշված ռեստորանինը։
Ես ունեմ դասընկերուհի: Նա երազում է գիրք գրել: Նա թմրամոլ է:
Թարգմանությունը՝ Եփրիկյան Շուշանի
Աղբյուր՝ Зачем людям жизнь?
Комментариев нет:
Отправить комментарий