Երբեմն ես հանդիպում եմ իմ մոլորակի մարդկանց։
Ստացվում է, որ մենք քայլում ենք նույն փողոցով և նույն ուղղությամբ։ Հավասարվելով՝ միաժամանակ շրջվում ենք և ճանաչում ենք իրար այդքան ծանոթ աչքերից։ Ինչ որ մեկի հետ հայտնվում ես նույն սեմինարին, իսկ ուրիշին արդեն նկատում ես հեռացող գնացքում։
Այո, աչքերը միանգամից մատնում են «մերոնց», ներքին զանգը զրնգում է այդ պահերին: Ինչպե՞ս է դա հնարավոր` մենք ծանոթ ենք մեկ կամ երկու ժամ (անգամ հնարավոր է, որ մի քանի տարվա ընթացքում մի անգամ ենք տեսնվել), իսկ կրծքի ներսում հստակ զգացումը շշնջում է, որ մենք իրար ճանաչում ենք ավելին քան 10 և 100 տարի:
Ամենայն հավանականությամբ, շատ վաղուց, ես ինչ որ մեկի հետ միասին եղել եմ ծաղիկ՝ գալակտիկայի ծայրին, մենք ուղղակի հասունացել և ծաղկել ենք իրար հետ: Հաստատ ուրիշների հետ 100 տարի ուսը ուսին քայլել եմ՝ անցնելով մայրցամաքներով և օվկիանոսներով, իսկ այն մյուսին տվել եմ սիրտս՝ շնչելով երկուսիս համար ստեղծված նույն օդը։
Հարազատ մոլորակից, միլիոնավոր պատահականությունների մեջ մեզ հանդիպող ամեն մի մարդ հիշեցում է Տան մասին: Այն վայրի մասին, որտեղից մենք եկել ենք և որտեղ մենք դեռ պետք է վերադառնանք:
Թարգմանությունը՝ Եփրիկյան Շուշանի
Նկարը՝ aeppol
Աղբյուր՝ Иногда, я встречаю людей со своей планеты

Комментариев нет:
Отправить комментарий