Բոլորը ստում են՝ փողոցում քայլող կինը, պատուհանից նայող տղան, ես էլ եմ ստում։
Մենք բոլորս ստախոսներ ենք։ Հերքում ենք մեր զգացմունքները, ստում իրականության մասին, հորինում մի սուտ, որը կարող է միայն վնաս հասցնել։ Դրան չկա արդարացում, ներում։ Բա ե՞ս։ Ես էլ եմ այդ մեծամասնության մեջ, ոչ մի բանով չեմ տարբերվում հասարակ սուտասանից։ Չեք պատկերացնում` ինչքան եմ անհանգստանում դրա համար։ Գոռում եմ մտքումս, ինձ պատառ-պատառ անում, բայց, միևնույն է, էլ բան չեմ փոխի։ Զարմանալի է, ինչքան բան կարող է փոխել մեկ սուտ նախադասությունը․․․ այնքան ցավոտ է, որ նույնիսկ ծիծաղս է գալիս։ Չէ, չունեմ ես սիրտ․․․ երբեք էլ չեմ ունեցել։ Այն ամենը, ինչ ես անում եմ, անում եմ քաղաքավարությունից ելնելով, ես ամենևին էլ այնպիսին չեմ, ինչպիսին ինձ նկարագրում են։ Ես հասարակ սուտասան եմ։ Կարող եք զզվել ինձաննից, ատել, բղավել ինձ վրա, որովհետև ես դրան արժանի եմ։ Իմ արցունքները չեն թափվում ցավից, նրանք լուռ հավաքվում են իմ շուրջը։ Չկա այս ամենին վերջ, երբեք էլ չի լինի․․․

Комментариев нет:
Отправить комментарий