-Ո՞վ ես դու։
- Ե՞ս։
- Ի՞նչ ես անում այստեղ։
- Ո՞ւմ համար։
- Անհավատի։
- Կթողնես գնա՞մ։
- Իսկ ո՞ւր ես ուզում գնալ։
- Մի անհավանական տեղ, վայր, որտեղ ինձ չեն գտնի ու որտեղ չի ցանկանա ապրել ոչ ոք․․․
- Քո սիրտը։
- Այո, իմ սիրտը․․․ դատարկ և անշունչ։
- Կուզե՞ս քեզ համար էլ աղոթեմ։
- Ոչ, հարկավոր չէ, ես միևնույն է չեմ ապրի մինչև քո աղոթքի ավարտը։
- Հասկանալի է։ Կգնա՞ս։
- Երևի թե կգնամ։ Իսկ դու իմ ետևից լաց կլինե՞ս։
- Լաց կլինեմ․․․ բայց ետ արի մի օր։
- Դու հենց սկզբից էլ չպետք է լինեիր, ուղղակի փոխնորդ ես․․․ Իսկ ես կգամ, անկասկած կգամ, մի օր՝ հրաշալի օր կվերադառնամ։
- Քեզ բարի ճանապարհ, բայց հիշիր՝ եթե չվերադառնաս քեզ չեն ների։
- Ովքե՞ր։
- Կիմանաս․․․
- Ես փոշմանեցի, աղոթիր ինձ համար։
- Իհարկե։
Комментариев нет:
Отправить комментарий