-Բարև
-Ասում եմ բարև ոչ, թե նրա համար, որ օրը բարի է, արևն էլ հետը, այլ ուղղակի սովորություն է դարձել։ Մոռացել եմ, թե վերջին անգամ, երբ եմ թեյ խմել առանց հարևանիս գոռգոռոցը լսելու։ Ու մոռացել եմ, թե, երբ եմ վերջին անգամ օրվա մթին նոռմալ, անաղմուկ հանգստացել, հարևաններս երեկոյան են վիճում։
Թեթեվակի ժպտացի, ինձ հույս տալով, թե ամեն բան այդքան էլ վատ չէ։
-Գործերդ ոնց են։
- Ասեմ, ամեն բան հիասքանչ է, չափից դուրս քաղցր, չնայած նրան, որ մի շաբաթ է ինչ մեր բակի խանութում սիրելի քաղցրավենիքս թանկացել է։ Դասի էլ եմ գնում, խելոք եմ վերջի վերջո։ Ասեմ ավելին ուշքս գնում է տնայիններս անելու համար, ուղղակի ամսվա վերջ ծուլությունս բռնում է, դրա համար ամեն բան հասցնում եմ անել մինջև ամսվա վերջ։
- Բա տանեցիները լավ են։
- Հիասքանչ։ Անցած տարի փոքր եղբորս տարա դուդուկի։ Չնայած նրան, որ համառորեն համոզում էի, որ ջութակի հաճախի։ Բայց դու մի ասա էս ինձանից տաղանդավոր է։
Էս պահին ես հասկանում եմ, որ դիմացինիս քիչ է հետաքրքրում իր տված անհետաքրքիր հարցերի պտասխանները, բայց ես շարունակում եմ երկար խոսել։ Քիչ անց, էս մեր զրուցակցի դեմքի գույնը ընկավ։ Դեմքի արտահայտությունն այդպես էլ ասում էր <<կարճ կապիր>> ։ Դա ինձ չխանգարեց էլ ավելի շատ խոսել և առավոտ շուտ սպառել դիմացի անհաջող մարդու ամբողջ էներգիան։
Հաջորդ առավոտ մեր զրուցակիցը ինձ չտեսնելու տվեց ,քայլերը արագացրեց ու անցավ։
Комментариев нет:
Отправить комментарий