понедельник, 2 октября 2017 г.

Հիշողություններ

   
 Ինչ ինձ հիշում եմ բարի ու կենսուրախ եմ: Ինչ ինձ հիշում եմ Աննան հետս է:
Անան իմ թույլ կողմն է, իմ բարությունն ու ուրախությունը։ Ինչքան մանր ու կարևոր իրադարձություն լինում էր ես շուտ մոռանում էի, Աննան ամեն բան ճշգրտությամբ հիշում էր: Աննան իմ հիշողությունն է: Տարիներն իմ էությունը չեն մաշել: Ես մարդկանց նվիրվում եմ այնքան, որ մոռանամ ինքս ինձ մասին: Բայց Աննան ինձ նվիրված էր կրկնակի: Ես գիտեի, նույնիսկ, եթե ես ինքս ինձ դավաճանեմ, Աննան չի դավաճանի: Եթե ես ինքս ինձ դադարեմ սիրել, Աննան ինձ իմ տեղն էլ կսիրի:  Ոչինչ ինձ չի ոչնչացնում, չի նվաստացնում այնքան, որքան Աննայի արձունքնրը։ Իր տխրությունն իմ դժբախտությունն է։ Տաս տարի է, թե ավել ես վստահում եմ Աննայի ամեն խոսքին ու հայացքին։ Իրենից մաքուր, պարզ ու թափանցիկոչ ոք չի կարող լինել։
Մի անգամ հիշում եմ մեր առաջին դպրոցում մի քանի հոգի խոստովանեցին, որ նախանձում են մեր ընկերությանը։ Միջին դպրոցում էինք․․․ Ամեն տարի Աննայի տատիկը գալիս էր դպրոց ու խնդրում էր ուսուցչին, որ մենք միասին նույն սեղանի շուրջ նստենք։ Այդ ժամանակ վատ կարգ կար, որ սեղանի առաջ աղջիկ, տղա պետք է նստեն։ Աննան փրկությունս էր։ Փոքր էինք, օրերից մի օր տանեցիներս հարցրեցին ինձ, թե, որն է եղել իմ ամենալավ օրը։ Գիտեք ինչ պատասխանեցի․․․ Աննայի ծննդյան օրը։ Ամեն տարի մի նոր բան էինք մտածում։ Սկզբից խաղեր էինք կազմակերպում, հետո տասը տարեկան դիցուհիները գեղեցկության մրցույթ էին կազմակերպում։ Թաքուն ( բնականաբար բոլորը տեղյակ էին) Աննայի տատիկի և մոր կոսմետիկան շատ վատ կերպով քսում էինք մեզ վրա, հրժվում էինք ու սկսում էինք վազվզել տան մեջ։ Այնքան քաղցր էին մեր մանկության օրերը ու կրկնակի քաղցր են հիմա․․․․։
Լինում է չէ, որ մի մարդ, քեզ համար աշխարհ է դառնում։ Ու երբ չարությունը խեղդում է քեզ, դու վազում, փախնում ու թաքնվում ես այդ մարդու աշխարհում․․․։
Աննան միակ մարդն է, որի հեռանալուց ես լիովին կդատարկվեմ ու որքան էլ փորձեմ լիացնել հոգիս, բացը մնալու է, անխոս․․․

Комментариев нет:

Отправить комментарий