суббота, 21 октября 2017 г.

Մի թող, որ անցնի


Ընկերությունը թանկ է ամեն ինչից: Ընկերությունը իմն է, մերն է:

Հաճելի է գիտակցելը, որ ունես ամենաթանկերին: Հաճելի է զգալ նրանց ներկայությունը քո կողքին:
Երբեք չեմ խոսել այս մասին, որովհետև մտածում էի չափաբաժինը մի փոքր շատ կլինի նրանց համար, բայց մեկ-մեկ պետք է ցույց տաս ու ասելիքդ կարողանաս ասել:
Երբեմն մարդիկ չեն գնահատում իրենց ընկերներին՝ չգնահատելով նաև իրենք իրենց: Բայց մի պահ մտածեք, որ ամեն ինչ կփոխվի հենց նույն վարկյանին ու դուք հնարավոր է կորցնեք նրանց ժամանակավոր կամ հենց ժամանակի պատճառով: Դժվար է գիտակցելը, նրանցից հեռու լինելը: Ակնթարթից կարչելը ու նրանց կողքիդ պահելը ամենազգացողությունն է: Խոսել նրանց հետ մի քիչ շատ, որովհետև դա երբեք շատ չի երևա հեռավորության վրա ու էլ երբեք չի կրկնվի... Մի թող, որ անցնի այդ պահը, որովհետև հետո էլ կրկվել չկա:
Փորձիր հասկանալը, թե դու ով ես առանց նրանց կամ էլ նրանց հետ:
Պահ է գալիս, երբ ամեն բան հետադարձ է գնում, դեպի քեզ, դեպի քո դիմաց: Ու սա բնավ հաճելի չէ: Գիտակցելը, որ տունդ հնարավոր է թողնես ու այնտեղ շատերը մնան, ուղղակի անասելի է:
Ընկերներս թանկ են, ընկերությունը՝ միակը: Կարողացիր անցկացնել ժամանակդ նրանց հետ, որովհետև նրանք միշտ քեզ հետ են՝ լինես լացկան թե «ջրիկ»: Ու կարողացիր այնպես անել, որ թեկուզ մեկ վարկյան ավել մնաս նրանց հետ, մեկ վարկյան ավել խոսես:
Ու թող ոչ ոք չասի, որ իրական ընկերություն չկա աշխարհում, որովհետև դա կա ու դա իմն է:

Комментариев нет:

Отправить комментарий