Եթե սիրտս բացեմ, արդյո՞ք կերջանկացնեմ ինձ թանկ մարդկանց, կստիպե՞մ նրանց ժպտալ։
Քամին անձայն գալիս և անցնում է իմ կողքով, գիտեք ինչո՞ւ, որովհետև իմ սիրտը դեռ փակ է։ Շատերն ասում են սխալներ գործելը նորմալ է, և մենք ժամանակի հետ սովորում ենք ավելի քիչ սխալներ անել։ Ուզում եմ այս անգամ ճիշտ դուրս գալ, ուզում եմ բացել սիրտս և ինձ հասկանան, չցավեցնեն, չծիծաղեն․․․։
Դեռ թափառում եմ ստի քարանձավներում, ե՞րբ եմ դուրս գալու։ Արդեն բոլորը նկատել են, որ ես դիմակ եմ կրում, որ դա ես չեմ։ Եթե սիրտս բացեմ, ինչ -որ մեկը կնկատի՞, որ դարձել եմ բարի, հոգատար և անկեղծ, իսկ եթե ամեն ինչ մնա նույնը․․․ ոչ, վախենում եմ ես։
Այստեղ եմ ես, թաքնված հոգուս խորքում, փրկեք ինձ, եթե կարող եք, հանեք այդ անտանելի մութ անկյունից, ստիպեք ապրեմ իրական կյանքով։ Այնքան ծիծաղելի է, դե, ծիծաղեք մի աղջկա վրա, ով այսքան ժամանակ հիասթափեցրել է ձեզ և ընկճվել սեփական վախերի պատճառով, վախ՝ ցավից, վախ՝ անտարբեր վերաբերմունքից, վախ՝ սխալ դուրս գալուց։ Ի՞նչ են ասում հոգեբանները այս վիճակին։ Ոնց որ թե դեպրեսիա։ Փուչ բառ է՝ առանց էմոցիայի։ Այս մտքերը առաջանում են մեկ ցանկությունից։ Որ զգամ ինձ ուրիշ մարդ։ Չհասկացա՞ք։ Իհարկե, չհասկացաք, ինչպես կարող եմ իմ կյանքը թողած ուրիշին ձգտել։
Բանն այն է, որ բացելով սիրտս, միևնույն է, կդառնամ ուրիշ մարդ, ուզում եք դա, թե ոչ։ Կարծես գժվել եմ, ուզում եմ միանգամից ամեն ինչ և չեմ անում ոչինչ դրա համար։
Եթե սիրտս բացեմ՝ կսիրե՞ս ինձ այնպիսին, ինպիսին կամ։

Комментариев нет:
Отправить комментарий