Ես գիտեմ՝ մի օր փոշոտ քաղաքի մայթերին դեռ խաչվելու են մեր հայացքներն ու ճչալու է ներսումդ իմ անունը:
Կոկորդիցդ կախ են ընկնելու չասած բառերդ ու իմ չարտասանված անունը:
Խեղդելու են քեզ...
Կամ էլ դու ես ամպերի մեջ խեղդելու ինքդ քեզ՝ փոշոտ քաղաքից հեռու:
Կամ էլ դու ես ամպերի մեջ խեղդելու ինքդ քեզ՝ փոշոտ քաղաքից հեռու:
Այն անձրևները, որ չթողեցիր թրջեն քաղաքը՝ հեղեղներ դարձած քշելու են,
տանեն, կորցնեն քեզ: Կորցնեն ամենամութ փողոցներում:
Ես գիտեմ, մի օր փոշոտ քաղաքի մայթերին հանդիպելու ենք, ներսումդ մի
բան գոռալու է...
Անունս է լինելու՝ չասված անունս...
Անունս է լինելու՝ չասված անունս...
Փորձիր պատեր սարքել ու թաքնվել այնտեղ: Մի հրեշ կդառնաս, բայց անունս կմնա:
Իսկ ինձ չտեսնելու մտքից կչքանաս ու մի օր քեզ էլ չեն գտնի այդ սենյակում:
Փոշոտ քաղաքը քեզ հիշեցնելու է քո փոշոտ հայացքը:
Комментариев нет:
Отправить комментарий