Ես վազող մարդ եմ... միշտ վազել եմ:
Վազել եմ կամուրջների վրայով, բարձրադիր վայրերով ու հարթություններով: Ու հիմա՞...ի՞նչ:
Երբ ամեն բան անցել է արդեն, ինչ պիտի լինի հիմա, երբ ամեն բան ավարտվել է, ու ես հասել եմ տրամաբանական ավարտին: Ես կանգնած եմ ՛՛ֆինիշ՛՛-ի ժապավենից մի մետր հեռավորության վրա ու վախենում եմ առաջ գնալ, միգուցե վազեմ նորից ու ընկնեմ այլ վա՞յր, կամ էլ էնտեղ ճանապարհը վերջանում է ու ոչինչ չկա, ու ես կընկնեմ, ինչպես քնած ժամանակ երազի մեջ ընկնում ու վեր ես կենում քնից: Ես ունեմ երկու ելք՝ կա՛մ սպասել մինչև անհայտ խտացված մառախուղը շաղի, կա՛մ հրաժարվել հույսից ու քայլել անհայտության անդունդին ընդառաջ:
Պիտի ընտրեմ, ու ժամանակս սուղ է...
Комментариев нет:
Отправить комментарий