Ասում են՝ եթե մարդուն ամեն օր հիշում ես՝ ներկա է, իսկ գուցե՞ հիշողություն է:
Մի անծանոթ, գունավոր տեսիլք: Իմ տեսիլքն էր, իմ հեռացողը: Գնում էր, ես լավ եմ հիշում այդ աչքերը՝ մթան մեջ գնալով փոքրացող աչքերը: Լավ եմ հիշում նաև այն քայլերը, որ նրան ինձնից հեռու էին տանում:
Հիշում եմ նրա անցյալը, որ վայրկենական ջնջվեց հեռանալուց հետո, և նա այլևս ներկա չունեցավ: Այնպես ստացվեց, որ նա ուզում էր հետ գալ, բայց խոսելիս նույնիսկ ձայնը չդողաց: Չդողաց, որովհետև մի բան կար, որ նա գիտեր, իսկ ես՝ ոչ: Գուցե կրկին ետ վերադառնալու մի՞տքն էր: Բայց ո՞ւմն է պետք աշնան կեսին վերադարձը:
Նրա անցյալը ջնջվեց վայրկենական, ներկա չունեցավ, թեպետ մնաց աշնանային մի հիշողություն:
Ո՞վ էր նա ինձ համար:
Մի օտար ոչ ոք...

Комментариев нет:
Отправить комментарий