Հեռավորությունը, զբաղվածությունը, անգամ` մարդը չի կարող քեզանից խլել ինչ-որ մեկին, թեկուզ և առնի-տանի։ Դուք միասին եք․․․
Այնտեղ՝ մտքերում ուրիշ մեկը չկա, միայն նա, այնպես չէ՞։ Այո, դուք հեռու եք, զբաղված, շրջապատված ուրիշներով, բայց արթնանում եք միասին, իսկ գիշերը` կրկին երկուսով։
Չգիտեմ` այդ պահից ի վեր, թե աստիճանաբար ստեղծվել էր նուրբ ու բարակ մի թել, որի տարբեր կողմերում կանգել էինք մենք։ Չվախենալով` այն անընդհատ քաշում էիր դեպի քեզ։
-Արի, տես ինչ եմ պատկերել. ես ու դու ենք այստեղ եղել, ամբողջ գիշեր զրույց արել և լուսադեմին նոր քուն մտել։
Այնքան հեշտ էր երազելը։ Դու կամաց-կամաց մոռանում էիր, որ իրական չէ այս ամենը։ Քեզ թվում էր անվերջ կարելի է քաշել և, որ պարզապես խաղալիք է այդ թելը։ Ու ամեն անգամ այն քո կողմը քաշելիս` սկսեցիր ինձ վնասել։ Գուցե մոռացել էիր երբեմնի նրբությունն այդ բարակ թելի ու կոպիտ եղել։
Հոգնել էի․․․Իջել էր մի մեծ ծանրություն՝ չքվել էր սերը։ Ավելի դժվար էր դարձել պահելը, քան թողնել այդ թելը։
Ու բաց թողնելով` ես այլևս չզգացի, որ նա՝ ինքը ինձ դեպի իրեն քաշի։ Փոխվել էր, այն չէր։ Կորցնելով քեզ երազների մեջ՝ կարոտեցի։ Պետք էր փնտրել: Վարակեցիր ինձ. այնքան գեղեցիկ էր այնտեղ ամեն ինչ, որ ննջեցի ու էլ ետ չեկա...

Комментариев нет:
Отправить комментарий