Դու լսե՞լ ես ժամասլաքի մասին, թե ինչպես ամեն վաթսունչորսերորդ րոպեին քիչ է մնում սրտապատառ լինի: Ի՞նչ է զգում ժամասլաքը վաթսունվեցերրորդ րոպեին:
Ես չեմ զգում ոչ մի
վաթսունչորսերրորդ, վաթսունհինգերրորդ վարկյան... Գուցե չկա ու չի էլ եղել: Իսկ ժամանակը կանգ է առնում ու ստիպում
է չզգալ օրերը, ժամերը, րոպեները և նույնիսկ վարկյանները:
Ինձ մոտ աշուն է,
որովհետև ժամանակս կանգ է առել ինչ-որ վարկյանի կամ էլ ամենալավ պահի վրա ու թվում է թե ժամասլաքը փչացել է ու աշունից հետո ձմեռ չի լինելու: Լինելու եմ ես, բայց չի լինելու նա, լինելու են տերևները, բայց չի գալու ձյունը:
Նույն դեմքերն
են պտտվում, նույն շենքերը, նույն պատերը, բոլորը նույնն են: Աշուն է, աշունն էլ է
նույնը մնացել: Վաղուց չէինք հանդիպել, բայց ոչինչ չի փոխվել:
Այսպես էի մտածում մինչ
ժամացույցին նայելը... Ինչպես ասացի, ժամացույցս է փչացել վաթսունվեցերրորդ վարկյանին: Այդ
վաթսունվեցերրորդ վարկայնից հետո ժամանակը անցավ, երբ դիպչեցի ժամանակին: Հիմա սառն է չէ՞:
Комментариев нет:
Отправить комментарий