пятница, 27 октября 2017 г.

Կլայդերման


Դե, չգիտեմ, երևի, թե գիտեք, որ դաշնամուրի եմ գնում։ Ինչ մեղքս թաքցնեմ, բոյիս բուսաթիս էլ մի նայեք 2-րդ դասարան եմ։ Ուսուսչուհիս՝ Լիլիթ Առաքելյանը, ում պաշտում եմ, օրերից մի օր ինձ գովեց։ Հրճվանքիս չափը չեք պատկերացնի։ Ես էլ պահը բաց չթողեցի ու ասացի, որ լավ կլիներ մայրս էլ իմանար, թե ինչ լավ-լավ գործեր ունեմ, ինչ եմ անում, ոնց է վիճակը։ Մայրս էլ աշատանքի է լինում ու ուշ-ուշ է հանդիպում ուսցչուհուս։ Հիմա նստել մտածում ենք, թե ինչ անենք, որ մաման իմանա, որ էս կողմից էլ եմ խելոք։ Մտածեցինք-մտածեցինք, որոշեցինք նամակ գրել մորս։
    << Աստղ ջան, մենք հիմա աշատում ենք պրոֆեսիոնալ երաժշտության վրա։ Դու մնացածի պես մինջև տարվա վերջ նոտա չես հարցնում։ Իրենց համեմատ Կլայդեռմանն ես։ >>
Վերջում պարտադիր ստորագրություն, որ մայրս ոչ մի դեպքում չկասկածի ինձ՝ Կլայդեռմանիս։ Հիմա նամակը կարդում ծիծաղում է։ Վերջում պարզվեց ոչ էլ սիրում էր Կլայդեռմանին։

Комментариев нет:

Отправить комментарий