Մարդու առջև դրված ամենամեծ խնդիրներից մեկը այն է, որ նա հասկանա, թե ինչի համար է աշխարհ եկել, և ինչ առաքելություն ունի անելու: Շատերն այդպես էլ չեն գտնում իրենց: Ես այդ առումով բախտավոր եմ: Ծնված օրվանից երազող և ստեղծագործող եմ եղել: Ավելին ասեմ՝ նույնիսկ դեռ չծված էլ ստեղծագործել եմ: Եվ ինչ էլ արել եմ, մեկ է, կյանքիս ուղին ինձ հետ է բերել դեպի ստեղծագործական ուղի, ավելի կոնկրետ՝ դեպի արվեստը: Ես արվեստը սիրող մարդեմ և զբաղվում եմ դրանով: Դա է իմ ուղին: Իմ հանգստության աղբյուրը:
Комментариев нет:
Отправить комментарий