суббота, 14 октября 2017 г.

Միամտորեն, հավատալ հրաշքներին


Հեյ,
Իմ շող,
Կգա՞ս հեռանանք։

Նստենք ժանգոտ մետաղից պատրաստված մի գնացք,
Ներբեռնենք շատ կատակերգություններ,
Որպեսզի ճանապարհին
Ստիպված չլինենք ձանձրանալ։
Լինենք
Փարիզում, Նիցցայում,
Ասում են,
Այնտեղ հեշտ է սիրահարվելը (ես սիրահարվեցի
Քո թարթիչներին
և ուսերի կորությանը)
Ժամանակն է ապրելու՝
Արթնանալ ուշ ժամի,
Համբուրվել,
Քանի դեռ կա օդ,
Հավաքել ոսկե աստղերը
Կարծես դրանք հատապտուղներ են՝
Երկու ձեռքով,
Պարել,
Քանի դեռ պահում են ոտքերը
Թքած ունենալով բոլոր տագնապների վրա,
Երկուսով անցնել ճանապարհներ,
Սարեր, գետեր, մայցամաքներ:
Տեսնել գեղեցիկը
Ամենուր,
Միամտորեն,
Հավատալ հրաշքներին,
Քաղցր մեղրով
Բուժել մրսածությունը,
Համբույրով բուժել ցավը:
Խոսել մեծի,
Հզորի մասին,
Պոկել ծանր նարինջները
և նստել անծայր կապույտի տակ,
Խմելով տաք թեյ:
Վիճել, բարկանալ, զազրախոսել,
Վիզը՝ նշաններով, պոկել մինչև արյուն,
Երգել ուղեղում ֆիքսված ՙՙall my loving՚՚
Եվ բռնել մազերով
Անձրևը:
Քնքուշ հայացքներում
Լուծվել,
Տաք շնչառությամբ տաքացնել
մատերը,
Հպարտությամբ տանելով թափառականների
բեռը:
Հեյ,
Իմ շող,
Ժամանակն է:
Գալի՞ս ես:
Թարգմանություը՝ Եփրիկյան Շուշանի

Комментариев нет:

Отправить комментарий