Ես մոռացել եմ ապրելն առանց քեզ, չկա ետդարձի ճամփա։ Ուզում
եմ ետ գնալ, ամեն ինչ սկսել նորից, ուղղել սխալներ, ասել այն, ինչ թողեցի վերջին
պահին։
Կներես, քեզ այդքան տանջելու և ցավ պատճառելու համար, բայց ես էլ չեմ ուրախանում։
Տես, արցունքներս հոսում են կարծես ծորակից, ատամներս դողում են, սփրթնել եմ, սիրտս
առանց քեզ չի աշխատում։ Ետ արի, ես քեզ սպասում եմ, սովորեցրու ապրել, տար ինձ քեզ
հետ։ Գժվել կարելի է, ես էլ այստեղ չեմ, ես անհետանում եմ առանց քեզ, դառնում փոշի,
որոնք մարդիկ շնչում և փռշտում են։ Անտանելի է առանց քեզ․․․։ Ես աղաչում եմ որևէ մեկին օգնել, որ քեզ չխլեն ինձանից, իսկ մարդիկ հայացք են գցում իմ խնդրանքին և հեռանում։ Իսկ դու գիտեիր, որ ես մանուկ հասակում շատ լացկան եմ եղել, ամեն մանրուքից աչքերս լցվում էին, իսկ հիմա դու էլ կարծես այդ մանրուքներից մեկը լինես, որ ստիպում է ինձ արտասվել, զգալ ոչնչություն առանց քեզ․․․․։
Չեմ ուզում արթնանալ այն մտքից, որ չկաս, չես էլ լինելու, իմ սիրո միակ ապացույցը կլինի անցյալը։ Այն հիշողությունները, որ ինձ նվիրել ես, դրանք են ինձ տաքացնող միակ աղբյուրները։ Սա ես գրում եմ սրտից, այն սրտից, որը ինքնամոռաց սիրեց քեզ առաջին հայացքից, այն սրտից, որը ամեն կերպ փորձեց քեզ մոռանալ, բայց, միևնույն է, ետ եկավ դեպի քեզ։
Գրկիր ինձ, սեղմիր քեզ և թող արտասվեմ քո ուսին։ Հետո մենք առաջին և վերջին անգամ կթողնենք կյանքին բաժանել մեզ։ Ատում եմ այս անարադարությունը, բայց դրանից շատ սիրում եմ քեզ։ Այո, ես սիրում եմ քեզ, դու ինձ նվիրեցիր իմ իսկ զգացմունքները։ Դու իմ սրտում ես և ես կբղավեմ քո անունն ամեն անագամ քեզ հիշելուց։ Ետ կգաս անպայման, չթողես ինձ, առանց քեզ ես կկործանվեմ, կխրվեմ տխրության խորը ճահճի մեջ, կմասնատեմ ինձ ներսից․․․։
Կսպասեմ քեզ, իսկ երբ ետ գաս, ես ուղղակի կարթնանամ հերթական մղձավանջից և կգրկեմ քեզ ամուր- ամուր։ Սիրում եմ քեզ։
Комментариев нет:
Отправить комментарий