четверг, 16 февраля 2017 г.

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր...

Քո աչքերը նման են երկնքում փայլող աստղերի: Քո աչքերում թաքնված է մի ամբողջ տիեզերք ու մի ամբողջ մոլորակ:
Քո աչքերը փայլում են ու շողում արեգակից էլ վառ ու պայծառ: Քո աչքերում կա բարություն ու այքա՜ն սեր... Երևի մարդկանց սրտում այդքան բարություն ու սեր չկա, որքան քո աչքերում: Քո աչքերը կարողանում են ոգևորել, գրավել ու հանգստացնել...
Դու անսովոր ես ու արտասովոր: Դու ջերմ ես, այնքա՜ն ջերմ, որ անհնար է քեզ չսիրել: Անհնար է նայել քո աչքերին ու չհիանալ քեզնով: Քո նմանները քիչ են ու շա՜տ հազվադեպ...


Սիրում եմ քո աչքերը ու ոչինչ, որ բնավորությունդ չգիտեմ: 
Սիրում եմ քո հայացքը, քո տված ջերմությունն անծանոթին ու ծանոթին, բարեկամին ու թշնամուն...
Այ, հիմա սկսեցի հասկանալ Տերյանին...
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

2 комментария: